4900–4500 տարի առաջ ապրած մարդու կմախքի վրա, որը հայտնաբերվել է իտալական Պոնտեկանյանո-Ֆայանո բնակավայրում, գիտնականները գանգի տրեպանացիայի վիրահատության հետքեր են հայտնաբերել:
Գիտնականներին հաջողվեց պարզել, որ հինգ հազար տարի առաջ արված այս վիրահատության պատճառն այն էր, որ հիվանդը տառապում էր օստեոմիելիտով` նեկրոտիկ հիվանդությամբ, որը զարգանում է ոսկորներում եւ ոսկրածուծում, ինչպես նաեւ շրջակա փափուկ հյուսվածքներում: Օստեոմիելիտի բուժման հիմնական մեթոդներից մեկը ախտահարված ոսկրի տրեպանացիան է` այսինքն` դրա մեջ անցք անելը եւ ախտահարված հյուսվածքների ու թարախի հեռացումը:
Հայտնաբերված կմախքի գանգոսկրի վրա անցքեր կան: Ընդ որում` գիտնականներին հաջողվեց պարզել, որ դրանք արվել են քարից պատրաստված ծակող գործիքով, իսկ վիրաբույժը աջլիկ էր: Հետազոտողների արված եզրակացությունները ապացուցում են, որ, առաջինը, հինգ հազար տարի առաջ մարդիկ կարողանում էին գանգի տրեպանացիայի վիրահատություն իրականացնել եւ, երկրորդը, հասկանում էին օստեոմելիտի առաջացման պատճառներն եւ այն բուժելու փորձեր ձեռնարկում: Այնումենայնիվ, գիտնականները նշում են նաեւ, որ հինգ հազար տարի առաջ իրականացրած այս վիրահատությունը հաջող չէր, քանի որ հիվանդը մահացավ հենց օստեոմելիտից:






