Յոգան մկանային ուժի եւ ճկունության համար վարժությունների ուղղակի համալիր չէ: Կլինիկական ուռուցքաբանության ամսագրում հրապարկված նոր հետազոտությունը բացահայտել է, որ կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած հիվանդների համար յոգան կարող է լինել հոգնածության նվազեցման եւ առողջության ընդհանուր վիճակի բարելավման անվտանգ մեթոդ:
Կրծքագեղձի քաղցկեղի բուժումից հետո կանայք հաճախ վատ են քնում, ինչը կարող է հոգնածության եւ բորբոքման ավելացման հանգեցնել:
Կրծքագեղձի քաղցկեղից հետո վերականգնվող կանանց համար մարմնամարզությունը հոգնածության եւ բորբոքման նվազեցման լավագույն մեթոդներից մեկն է, հաղորդում է Fox News-ը:
Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների համար հետազոտողներն ընտրել են յոգան, քանի որ այն ունի բարդության մի քանի մակարդակ, ինչպես նաեւ հատուկ հարմարեցված տարեբրակ ֆիզիկական սահմանափակումներով կանանց համար:
Օհայո նահանգի համալսարանի հետազոտողները վեց տարվա ընթացքում ուսումնասիրել են կրծքագեղձի քաղցկեղով կանանց մոտ բորբոքային պրոցեսները, տրամադրության փոփոխությունները եւ հոգնածության զգացողությունը:
Հետազոտությանը մասնակցել են 27-76 տարեկան 200 կին, ովքեր անցել են հատհա-յոգայի 12-շաբաթյա կուրս:
Անմիջապես փորձարկումից հետո յոգայի խմբում դիտվել է հոգնածության մակարդակի նվազում 41%-ով, իսկ բորբոքման ցուցանիշները զգալիորեն ցածր են եղել, քան յոգայով չզբաղվող ստուգիչ խմբում: Հետազոտողները կանանց ուսումնասիրել են երեք ամիսների ընթացքում եւ կրկին լավացում են բացահայտել: Յոգայով զբաղվող կանայք 57%-ով ավելի քիչ են հոգնել եւ 13-20%-ով ավելի քիչ բորբոքումներ են ունեցել, ի տարբերություն ստուգիչ խմբի:
Բացի դրանից, ի տարբերություն հոգնածության, բորբոքման եւ տրամադրության բուժման դասական եղանակների, յոգան չունի կողմնակի ազդեցություններ:






