Կոնտակտային լինզաների կանոնավոր օգտագործումը հանգեցնում է աչքի միկրոֆլորայի փոփոխություններին, հայտնում են Նյու Յորքի համալսարանի մասնագետները: Գիտնականների կարծիքով՝ դա աչքի ինֆեկցիաների հիմնական պատճառներից մեկն է:
Հետազոտության հեղինակները ուսումնասիրել են 20 կամավորների կենսաբանական նմուշները, որոնցից 9-ը կանոնավոր կերպով կոնտակտային լինզաներ էին օգտագործում: Գիտնականները պարզել են, որ այդ մարդկանց մոտ աչքի մակերեւույթի բակտերիաների կազմը նման է այպիսի միկրոօրգանիզմների, որոնք բնակվում են թարթիչների մաշկի վրա: Բացի այդ՝ այս դեպքում որոշ բակտերիաների կոնցենտրացիան գերազանցցում էր նորման երեք անգամ:
«Մենք հույս ունենք, որ գիտափորձերի միջոցով հնարավոր կդառնա ապացուցել, որ կոնտակտային լինզաների օգտագործումը ազդում է աչքի անալիզատորի իմունային համակարգի վրա՝ ազդելով, ասյպիսով, բակտերիաների բազմազանության վրա», - պատմեց հետազոտության հեղինակ Մարիա Գլորիա Դոմինգուեզ-Բելը (Maria Gloria Dominguez-Bell): Նոր Օրլեանում տեղի ունեցած միկրոկենսաբանների կոնֆերանսի արդյունքները դեռեւս չէին հրապարակվել գիտական ամսագրերում:
«Ստացած տվյալները կօգնեն գիտնականներին հասկանալ, ինչու են կոնտակտային լինզաներ օգտագործող մարդիկ ավելի հաճախ տառապում աչքերի ինֆեկցիայով», - նշում են հետազոտության հեղինակները:






