Ավելի քան 200 դպրոց է փակվել Հարավային Կորեայում մերձարեւելյան կորոնավիրուսի շնչառական համախտանիշի (MERS) տարածման պատճառով: Այս մասին է հայտնում Կորեայի Հանրապետության կրթության նախարար Խվան ՈՒյոն:
Փակվել է 209 դպրոց, դա կազմում է ամբողջ դպրոցների գրեթե մեկ տոկոսը: Ավելի վաղ դպրոցներին իրավունք էին տրամադրել ինքնուրույն որոշել՝ կասեցնել դասապրոցեսը թե շարունակել այն:
Հունիսի 3-ին պարզ դարձավ, որ կարանտին տեղափոխվածների թիվն աճել է մինչեւ 1300 մարդ: Բժիշկները մտահոգություն են հայտնում առ այն, որ նրանցից 398-ը վարակված են կորոնավիրուսով:
Այժմ Հարավային Կորեայում մերձարեւելյան կորոնավիրուսի շնչառական համախտանիշով (MERS) վարակված է 30 մարդ : Երկուսը մահացել են:






