Քնի պակասը հանգեցնում է օրական յուրացվող կալորիաների քանակի աճին, հետագա ճարպակալմանն ու երկրորդ տիպի շաքարային դիաբետին, նշում են Նեբրասկայի համալսարանի գիտնականները:
Դա բացատրվում է նրանով, որ մի շարք գործոններ, որոնք փոխազդում են միմյանց հետ, մարդուն բերում են շատակերության՝ քնի պակասի առկայության դեպքում: Հոգնածության դեպքում ախորժակը կարգավորող հորմոնները դուրս են գալիս վերահսկողությունից, եւ մարդը սկսում է իրենց ավելի սոված զգալ:
Դա նաեւ հանգեցնում է նրան, որ նվազում է լեպտին հորմոնի մակարդակն օրգանիզմում: Իսկ այս հորմոնը ազդակներ է ուղարկում ուղեղին՝ առ այն, որ ճարպային բջիջներն արդեն լի են: Բացի այդ՝ հոգնած մարդիկ սովորաբար ընկալում են սթրեսային բոլոր իրավիճակները շատ ավելի սուր եւ իմպուլսիվ, ինչն էլ հանգեցնում է նրան, որ մարդն անընդհատ սնվել է ուզում:
«Հայտնի է, որ սնվելը կապված է առողջական մի շարք քրոնիկ խնդիրների հետ՝ ներառյալ ճարպակալումը, դիաբետը ու սրրտի հիվանդությունները: Դիետամ պետք է շտկվի այս ամենից խուսափելու համար: Քնի պակասն ու կալորիաների աճը կապող մեխանիզմների ճիշտ ընկալումը շատ կարեւոր դեր է խաղում քրոնիկ հիվանդությունների բուժման եւ կանխարգելման տեսանկյունից», - կարծում են հետազոտության հեղինակները:
Նրանք նշում են նաեւ, որ միշտ պետք է մտապահել վերոնշյալ կապի առկայության փաստը եւ քունը պետք է դիտարկվի որպես սննդային վարքագիծը փոխելու միջոց:
Հետազոտության արդյունքները լույս են տեսել Journal of Health Psychology ամսագրում:






