Ֆլիբանսերին դեղորայքը, որը կարող է համարվել «կանացի վիագրա» երրորդ փորձից հավանության արժանացել ամերիկյան համապատասխան մարմինների կողմից, հաղորդում է CNN-ը:
FDA (U.S. Food and Drug Administration) պրոֆիլային հանձնաժողովը ձայների 18 կողմ 6 դեմ հարաբերակցությամբ հավանության է արժանացրել ֆլիբանսերին դեղամիջոցը՝ որպես նախադաշտանադադարում գտնվող կանանց համար նախատեսված ոչ հորմոնալ թերապիայի միջոց, որը կոչված է խթանել սեռական ցանկությունը:
Հանձնաժողովի որոշումը դեռ պետք է քննարկվի FDA-ում, որն էլ վերջնական որոշում կկայացնի դեղորայքի՝ վաճառքում հայտնվելու մասին:
Ֆլիբանսերինի ուսումնասիրությունները մեկնարկել են դեռեւս 2000-ականների սկզբին: Դրանով այդ ժամանակ զբաղվում էր դեղագործական գիգանտ Boehringer Ingelheim-ը: Սակայն դեղորայքի վրա տարվող աշխատանքները դադարեցվեցին այն ժամանակ, երբ FDA-ի կողմից իրականացրած փորձարկումները բացասական արդյունք արձանագրեցին: Դեղորայքի իրավունքները փոխանցվեցին Sprout Pharmaceuticals ըկերությանը, հիշեցնում է LifeBio:
2013-ին ֆլիբանսերին հերթական անգամ բացասական կարծիքի արժանացավ:
Հայտնի է, որ 2013 թվականին դեղորայքն ընդունած կանայք նշում էին, որ նրանց մոտ 4 շաբաթվա ընթացքում աճել է «բավարար սեռական կոնտակտների քանակը» 2.5-ով՝ պլասեբո ընդունած խմբի 1.5-ի դիմաց: Սակայն Եվրոպայում եւ Կանադայում ավելի վաղ անցկացված հետազոտությունները ցույց տվեցին, որ սեռական ցանկության աճ չի արձանագրվել:






