Ակրիլամիդ կոչվող քիմիական կոմպոնենտը, որը ձեւավորվում է այն ժամանակ, երբ սնունդը ենթարկվում է մշակման բարձր ջերմային պայմաններում, տեսականորեն կարող է կանցերոգեն լինել, ցույց է տալիս նոր հետազոտությունը, որն իրականացվել է Սննդամթերքի անվտանգության եվրոպական գործակալության կողմից (EFSA): Այս նույն կոմպոնենտը պարունակվում է ծխախոտի ծխի մեջ:

EFSA-ն զգուշացնում է, որ ակրիլամիդը ձևավորվում է ածխաջրերով հարուստ յուղոտ մթերքներում՝ ներառյալ ֆրին, չիպսերը, բիսկվիտներն ու սուրճը: Այս նույն կոմպոնենտը առկա է նաեւ ծխախոտի ծխի մեջ: Երեխաները ակրիլամիդի 51 տոկոսը ստանում են չիպսերից, տապակած կարտոֆիլից և կրոկետներից:

Մեծ Բրիտանիայի սննդամթերքի ստանդարտների գործակալությունն արդեն իսկ խորհուրդ է տալիս կարտոֆիլը պատրաստել մինչև դրա թեթևակի կարմրելը և ոչ մի դեպքում շատ երկար չտապակել այն: Նույն այս խորհուրդն արդիական է նաեւ տոստերի պատրաստման դեպքում:

«Կենդանիների վրա իրականացրած հետազոտությունները ցույց են տալիս, որ ակրիլամիդն ու դրա մետաբոլիտ գլիցիդամիդը գենատոկսիկ կանցերոգեն նյութեր են, քանի որ վնասում են ԴՆԹ-ն ու քաղցկեղ առաջացնում, - նշվում է EFSA հայտարարության մեջ, - քանի որ ակրիլամիդը մեծ քանակությամբ առկա է սննդամթերքում, մտահոգվելու տեղիք է տալիս բոլոր երեխաների առողջությունը, քանի որ դրանք գտնվում են ռիսկի խմբում մարմնի ոչ մեծ զանգվածի պատճառով»: