Որոշ սննդամթերքներ կարող են օգնել տղամարդկանց հայր դառնալ սպերմատոզոիդների քանակի ու որակի բարձրացման հաշվին, հայտնում է MedikForum-ը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ մթերքները:
1. Սև շոկոլադ
Սա Լ-արգինին ամինաթթվի հիանալի աղբյուր է, որը կարող է բարձրացնել սպերմատոզոիդների որակն ու շարժունակությունը: Ինչքան սև է շոկոլադը, այդքան լավ: Բնականաբար, այս մթերքը ևս պետք չէ չարաշահել, քանի այն նպաստում է նաև ավելորդ քաշի ի հայտ գալուն:
2. Ջուր
Շատ հասարակ և մատչելի միջոց՝ սպերմատոզոիդների քանակն ավելացնելու: Ջուրը սերմնահեղուկի հիմնական կոմպոնենտներից է, այդ պատճառով այն ավելացնում է սերմնահեղուկի քանակն և նպաստում է սպերմատոզոիդների որակի բարձրացմանը: Սակայն պետք է ավելի շատ ջուր խմել, այլ ոչ տարբեր խմիչքներ՝հատկապես սուրճ, դիուրետիկներ, ալկոհոլ, գազավորված ըմպելիք, քանի որ դրանք բոլորն էլ կապված են սպերմատոզոիդների քանակի նվազեցման հետ:
3. Ընկուզեղեն
Ընկուզեղենը Օմեգա-3 ճարպաթթուների հարուստ աղբյուր է: Ընդամենը 75 գրամ ընկուզեղենը օրական կարող է ավելացնել սպերմատոզոիդների կենսունակություն և շարժունակությունը:
4.Լոլիկ
Լոլիկը հակաօկսիդանտ լիկոպինի լավագույն աղբյուր է: Այն նկատելիորեն ավելացնում է սերմնաբջիջների շարժունակությունը: Բացի այդ՝ լոլիկների կալորիականությունը բարձր չէ:






