Շատ մարդիկ, որոնք կարծում են, որ լավ են պատկերացնում առողջ սննդակարգի էությունը, իրականում իրականությանը համապատասխանող տեղեկություններ չունեն, հայտնում է ԱՄՆ սննդամթերքների ոլորտի առաջատար մասնագետներից մեկը՝ Դեվիդ Պերլմուտտերը:
Նա նշում է, որ մարդիկ գտնվում են սննդի մասին բազմաթիվ միֆերի ազդեցության տակ: Դրանցից 5-ը, փորձագետի խոսքով, առավել տարածված են:
- Այսպես, Դեվիդ Պերլմուտտերը կարծում է, որ խաբկանք է այն պնդումը, որ ձավարները շատ օգտակար են առողջության համար եւ պետք է ամեն օր օգտագործվեն: Կենսաբանը նշում է, որ դրանք իրենց մեջ մեծ քանակությամբ գլյուտեն են պարունակում, որը բացասաբար է ազդում օրգանիզմի վրա: Գլյուտենի ազդեցությամբ կարող են խախտումներ ի հայտ գալ նյարդային համակարգում, որոնք հանգեցնում են գլխացավերի եւ նույնիսկ դեպրեսիայի:
- Մարդիկ նաեւ սխալ են պատկերացնում, թե ինչ են իրենցից ներկայացնում դեղատներում վաճառվող վիտամինները: Եվ, չնայած այն հանգամանքին, որ դրանք վաճառվում են կապսուլաներով, ամեն դեպքում, պարունակվում են բնական մթերքներում: Օրինակ, քրքումում պարունակվող կուրկումինը կարող է կասեցնել ազատ ռադիկալների ակտիվությունը, որոնք նպաստում են քաղցկեղի առաջացմանը: .
- Եվս մեկ միֆ է ճարպերի վնասակարությունը: «Դա ճիշտ է միայն վնասակար ճարպերի պարագայում, օրինակ՝ տրանս-ճարպերի: Իսկ ահա այն ճարպերը, որոնք պարունակվում են ձկնեղենում եւ բուսական յուղերում (օմեգա-3 ճարպեր), անհրաժեշտ են օրգանիզմին մեծ քանակությամբ», - ընդգծում է կենսաբանը:
- Մի շարք հետազոտողներ պնդում են, որ անհրաժեշտ է օգտագործել «առողջ ճարպերը» ուղեղի նորմալ գործունեության համար, որը 60 տոկոսով կազմված է ճարպ պարունակող հյուսվածքներում: Սննդակարգում ճարպերի ցածր մակարդակի դեպքում ուղեղի պաթոլոգիաների հավանականությունն աճում է միջինում 30 տոկոսով: Ոչ միանշանակ են այսօր վերաբերվում նաեւ խոլեստերինին: Այն ընդունված է համարել առողջության թշնամի: Այնինչ խոլեստերինը դրական է ազդում հորմոնների սինթեզի՝ օրինակ, թեստոստերոնի հորմոնի սինթեզի վրա: Վերջինս պատասխանատու է տղամարդու լիբիդոյի եւ պոտենցիայի համար: Յուղոտ մսի օգտագործումը թույլ է տալիս բարձրացնել խոլեստերինի մակարդակը, հայտնում է Դեվիդ Պերլմուտտերը:
- Եվս մեկ սխալմունք է այն կարծիքը, որ շատ կարեւոր է միրգ ուտելը: Բժշկի խոսքով՝ մրգեր ուտել կարելի է սահմանափակ քանակությամբ եւ ոչ ամեն օր: Խնդիրն այն է, որ բնության բոլոր այս բարիքները լի են ֆրուկտոզայով, որը դժվարությամբ է յուրացվում օրգանիզմի կողմից եւ «մնում է» մարմնի մեջ՝ ճարպ դառնալով: Իսկ եթե մրգերի սիրահարները դրանց հետ մեկտեղ նաեւ շաքար են ուտում, ապա ֆրուկտոզան էլ ավելի վտանգավոր է դառնում, քանի որ այդ դեպքում ճարպի գոյացմանը նպաստող երկու գործոն է ի հայտ գալիս:






