Գեղեցկության սրահներում վտանգները շատ ավելի մեծ են, քան կարելի է պատկերացնել: Այնտեղ, որոշակի հանգամանքների առկայության դեպքում կարելի է վարակվել ոչ միայն հեպատիտով, այլ նաեւ մի շարք մաշկային ինֆեկցիաներով: Վերջիններս կարող են փոխանցվել, օրինակ, պեդիկյուրի ժամանակ, եթե օգտագործվեն ոչ ստերիլ գործիքներ:
Քլիվլենդի կլինիկայի պոդիատր Ջոյ Ռոուկանդը ներկայացնում է պեդիկյուրի միջոցով փոխանցվող ինֆեկցիաներն ու դրանց արդյունքները, որոնք կարող են զգացնել տալ ոչ թե միանգամից, այլ մի քանի ամիս կամ շաբաթ անց:
Բակտերիալ ինֆեկցիաներ
Եթե պեդիկյուրի ընթացքում օգտագործվող գործիքները ստերիլ չեն, կարելի է շատ հեշտ բակտերիալ որեւէ ինֆեկցիայով վարակվել: Դրա հիմնական ախտանիշներն են կարմրումը, այրոցն ու մատի, ինչպես նաեւ եղունգի հատվածի այտուցումը: Այս ինֆեկցիաների բուժումը ոչ միշտ է հեշտ ընթանում եւ շատ հաճախ պահանջում է հակաբիոտիկների օգտագործում եւ վիրաբուժական միջամտություն:
Սնկային ինֆեկցիաներ
Եթե պեդիկյուրի պրոցեդուրայից հետո եղունգը դեղնում է եւ սկսում շերտավորվել, հավանաբար, Դուք, որեւէ սնկային ինֆեկցիայով եք վարակվել: Այս ինֆեկցիաները շատ տարածված են եւ, մասնագետի խոսքով, կարող են շատ երկար զգացնել չտալ:
Վիրուսային ինֆեկցիա
Վիրուսային ինֆեկցիաները սովորաբար արտահայտվում են գորտնուկների տեսքով, եւ դրանք, ինչպես նաեւ նախորդ ինֆեկցիաները, կարող են ամիսներ շարունակ զգացնել չտալ:
Ինֆեկցիաներից խուսափելու համար Ջոյ Ռոուլանդը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել այն փաստին, թե ինչ գործիքներ են օգտագործում սրահի աշխատակիցները եւ ինչպես են դրանք ստերիլիզացվում :






