Օստեոպորոզը հիվանդություն է, որի դեպքում ոսկրային հյուսվածքների կորստի արդյունքում ոսկորները շատ փխրուն են դառնում: Այս հիվանդությունը կարող է մարդուն հաշմանդամ դարձնել կամ նույնիսկ սպանել նրան:

Քլիվլենդի կլինիկան ներկայացնող Չադ Դիլի խոսքով՝ ազդրի ոսկորի կոտրվածքով մարդկանց քսան տոկոսը մահանում է մեկ տարվա ընթացքում: Այդ պատճառով պետք է ժամանակին բուժօգնություն ստանալ:

Օստեոպորոզն ու կոտրվածքները ծերանալու պարտադիր բաղադրիչը չեն, եւ մի շարք գործոններ ազդում են այդ խնդիրների ի հայտ գալու հավանականության վրա: Ավելին՝ պետք է  ընդամենը 3 հասարակ միջոց՝ ոսկորները ավելի առողջ ու ամուր դարձնելու համար:

  • Ընդունեք կալցիում
  • Ընդունեք վիտամին D
  • Մարզվեք

Կալցիումը նախընտրելի է ստանալ սննդամթերքից` կաթնամթերքից, ընկուզեղենից, կանաչ բանջարեղենից (կալե ու բրոկոլի): Անհրաժեշտության դեպքում կարելի է նաեւ կալցիումային հավելումներ ընդունել: Կալիումի՝ չափահաս մարդու համար նախատեսված օրական չափաբաժինը 1200 միլիգրամ է կազմում:

Վիտամին D-ն կարող է իր հերթին օգնել օրգանիզմին յուրացնել կալցիումը:

Իսկ ահա վարժությունները՝ ուժային մարզումները եւ այլն, նույնպես օգնում են ամրացնել ոսկորները, այդ պատճառով դրանք այդքան կարեւոր են:

Կարելի նաեւ իմանալ, ինչքանով են հավանական օստեոպորոզն ու կոտրվածքները՝ չաթելով ոսկորների խտությունը: Բժիշկները 65-անց մարդկանց խորհուրդ են տալիս կիրառել այս թեստը, հատկապես եթե նրանք նիհար են, գունատ ու նախկինում կոտրվածքներ են ունեցել: