Երիտասարադ կինը երեխա է ունեցել՝ օգտագործելով շատ տարիներ առաջ, երբ նա դեռ երեխա էր, սառեցված ձվարանը: Սա այն դեպքն է, որը, մասնագետների խոսքով, հույս է տալիս քաղցկեղով հիվանդ շատ կանանց ապագայում երեխա ունենալ:

Նախկինում արդեն եղել են հաջող հղիության դեպքեր՝ ձվարանի հյուսվածքների փոխպատվաստումից հետո: Սակայն այս դեպքում կնոջ ձվարանը սառեցրել էին այն ժամանակ, երբ նա դեռ երեխա էր, եւ բժիշկները մինչեւ վերջ համոզված չէին, որ լիարժեք չձեւավորված ձվարանը կարող է ձվաբջիջներ արտադրել:

Կոնգոյի Հանարապետությունում ծնված կնոջ մոտ, որի անունը չի նշվում, հինգ տարեկան հասակում բջջային անեմիա էր ախտորոշվել: 11 տարեկանում նա տեղափոխվեց Բելգիա, որտեղ նրա առողջությունն այնքան վատթարացավ, որ բժիշկները որոշեցին, որ նա ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունի: Կնոջ եղբայրը ընտրվեց որպես դոնոր, իսկ տրանսպլանտացիայից առաջ կնոջը քիմիաթերպիա էին արել, որը պետք էր կասեցներ իմունային համակարգի աշխատանքը, որպեսզի վերջինս չվանի նոր ոսկրածուծը: Սակայն քիմիաթերապիան լուրջ վնաս հասցրեց կնոջ ձվարաններին, այդ պատճառով մասնագետները որոշեցին հեռացնել նրա աջ ձվարանի մի մասը եւ սառեցնել այն:

Ոսկրածուծի փոխպատվաստումը հաջող անցավ, սակայն աղջկա մոտ հոմոլոգիկ ռեակցիա սկսվեց, եւ նա ստիպված եղավ 18 ամիս շարունակ իմունոսուպրեսանտներ ընդունել: Երբ նա 15 տարեկան էր, նրա աջ ձվարանը շարքից դուրս եկավ, եւ բժիշկները նրան հորմոնալ թերապիա նշանակեցին:

10 տարի անց կինը ցանկացավ հղիանալ եւ բժիշկները նրա ֆերտիլությունը վերականգնելու համար պատվաստեցին մանկության տարիներին հեռացրած ձվարանի մի մասը կնոջ օրգանիզմում մնացած մասին: Փոխպատվաստված հյուսվածքները սկսեցին ձվաբջիջներ արտադրել:

5 ամիս անց կնոջ մոտ դաշտան սկսվեց, իսկ եւս երկու տարի անց նա հղիացավ 27 տարեկան հասակում: Անցած տարվա նոյեմբերին նա առողջ որդի լույս աշխարհ բերեց:

Դեպքը նկարագրող հոդվածը լույս է տեսել Human Reproduction ամսագրում: