Եթե Դուք ցանկանում եք նիհարել, պետք է ոչ միայն սպորտով զբաղվել եւ հետեւել սննդակարգին, այլ նաեւ հանգստանալ: Իսկ սթերսը վերահսկելը, մասնագետների խոսքով, ոչ միայն օգնում է նիհարել, այլ նաեւ ավելի առողջ է դարձնում մարդկանց:

Քլիվլենդի կլինիկան ներկայացնող բժիշկ Մլադեն Գոլուբիցի խոսքով՝ քրոնիկ սթրեսից ազատվելը օգնում է ճիշտ սնվել եւ  մարզվել, իսկ դա իր հերթին կանարգելում է քրոնիկ հիվանդությունները: Մասնավորապես՝ հանգստությունն ու հոգեկան հավասարակշռությունը կարող են օգնել կանխարգելել սրտի մի շարք հիվանդություններ, երկրորդ տիպի դիաբետ, բարձր ճնշում եւ ճարպակալում:

Ինչպես նշեց բժիշկը, շատ լավ գաղափար է մեդիացիաներով զբաղվելը, ինչպես նաեւ յոգայով ու այլ տեխնիկաներով, որոնք օգնում են մարդուն ավելի լավ հասկանալ սեփական մարմինն ու անձը:

Հատկանշական է, որ մեդիտացիաներով զբաղվող մարդիկ ավելի շուտ են նիհարում:

Այդ պատճառով մասնագետը խորհուրդ է տալիս հանգստանալ, զբաղվել յոգայով եւ մեդիտացիաներով՝ նույնիսկ ինքնուրուն: Իսկ եթե իրականում միայնակ այս ամենն անելը դժվար է, կարելի գնալ կուրսերի կամ խորհրդակցել ոլորտի մասնագետի հետ: