Ավելորդ քաշից ազատվել ցանկացողները սովորաբար ձգտում են ավելի առողջ ու գեղեցիկ երեւալ: Սակայն նիհարելը եւս մի քանի դրական կողմ ունի: Ձեզ ենք ներկայացնում դրանցից մի քանիսը

1. Կոգնիտիվ ունակություններ

Որոշ գիտնականներ պնդում են, որ մարմնի զանգվածի ինդեքսի աճի հետ մեկտեղ մարդու կոգնիտիվ գործառույթները նվազում են, իսկ նիհարելու դեպքում մարդը սկսում է ավելի պարզ ու օբյեկտիվ մտածել:

2. Սեռական կյանք

Նորմալ քաշով առողջ մարդը սովորաբար ավելի շարժունակ է, եւ դա դրական է անդրադառնում նրա սեռական կյանքի վրա: Բացի այդ՝ ավելորդ քաշ չունեցող մարդիկ ավելի ուժեղ պոտենցիա ունեն:

Մասնագետների համաձայան՝ Ամերիկայում ամեն երրորդ տղամարդն այնքան գեր է, որ չի տեսնում իր առնանդամը:

3. Քուն

Որոշ տվյալների համաձայն՝ նիհարելը շատ հաճախ կարգավորում է նաեւ քունը: Բացի այդ՝ կան քնի հետ կապված որոշակի խնդիրներ, որոնք հատուկ են միայն գեր մարդկանց:

4. Առողջություն

Ինչքան քիչ ավելորդ քաշ ունի մարդը, այդքան քիչ է են նրա օրգանիզմում բորբոքված բջիջները: Բացի այդ՝ ավելորդ քաշը համարվում է մի շարք հիվանդությունների զարգացման ռիսկի գործոն:

5. Հմայք

Արիզոնայի համալսարանի գիտնականները պնդում են, որ նորմալ քաշով մարդիկ շատ ավելի հմայիչ են իրենց շրջապատի համար: Ավելին՝ կարծիք կա, որ նորմալ քաշով մարդկանց հասարակությունում ընդունված կարծրատիպերի պատճառով ավելի հեշտ են վերցնում աշխատանքի: