Էբոլա տենդի առաջին բռնկումը տեղի է ունեցել ոչ թե 20-րդ դարի Աֆրիկայում, այլ ավելի քան 2 հազար տարի առաջ Հին Աթենքում: Այս կարծիքն է հայտնում ինֆեկցիոնիստ և պատմաբան Փաուլ Կազանչյանը՝ Clinical Infectious Diseases ամսագրում լույս տեսած հետազոտության հեղինակը:

Ֆուկիդիդ պատմաբանի խոսքով, որը ինքն էլ էր հիվանդացել ժանտախտով, առանց որևէ տեսանելի պատճառի վարակվածների մոտ հանկարծակի տենդ էր սկսվում, ի հայտ էր գալիս այտուցում ու կարմրում աչքերի շրջանում, այնուհետև լեզուն ու բերանախոռոչը լցվում էին արյունով, շունչը դժվարանում էր ու գարշահոտ էր դառնում: Այս ախտանիշներից հետո հիվանդը սկսում է փռշտալ, խռպոտում էր, իսկ մի քիչ անց ցավերը կրծքավանդակ էին տեղափոխվում, ինչին հետևում էր ինտենսիվ հազը:

Հայտնի է նաև, որ հիվանդությունը Աթենք է եկել Եգիպտոսից՝ ավելի ճիշտ, Ֆուկիդիդի խոսքով, Եթովպիայից (այդպես էին հույներն անվանում Սախարայից արևելք ընկած բոլոր տարածքները): Հատկանշական է, որ Էբոլայի վերջին բռնկումը ևս այս տարածքներում արձանագրվեց: