Քլիվլենդի կլինիկայի բուժքույր Էլիսոն Հեդերվարին (35 տարեկան) տառապում է երկար անվանում ունեցող հազվադեպ հիվանդությամբ՝ լիմֆագիոլեյոմիոմատոզ (կրճատ՝ LAM): Այս հիվանդությունը շատ դժվարությամբ է բուժվում եւ կարող է մահացու լինել: Սակայն կնոջը օգնեց նոր, վերջերս հավանության արժանացած միջոցը, որը օգտագործվում է փոխպատվաստված երկիամները օրգանիզմի կողմից վանելը կասեցնելու համար: LAM-ի դեպքում թոքերում կիստաներ են ձեւավորվում, որոնք կարող են կոլապսի պատճառ դառնալ: Ավելի հաճախ այս հիվանդությունը հանդիպում է վերարտադրողական տարիքի կանանց մոտ: Նախկինում այն փորձում էին բուժել արյան մեջ կանացի հորմոն էստրոգենի պարունակության մակարդակի կարգավորման միջոցով, սակայն այս բուժումը արդյունավետ չէր: Այլընտրանքը թոքերի փոխպատվաստումն էր: 2012 թվականի հունիսին Էլիսոնը սկսեց Rapamune ընդունել՝ դեղորայքը, որը վերջերս է կլինիկական փորձարկումներ անցել Քլիվենդի կլինիկայում եւ հավանության արժանացել ամերիկյան FDA-ի կողմից: Դեղորայքի փորձարկման ընթացքում գիտնականները բացահայտեցին, որ փորձարկմանը մասնակցած 89 LAM ունեցող հիվանդների մեծամասնության մոտ թոքերի ֆունկցիան կարգավորվեց, այնինչ պլասեբո ստացածների մոտ իրավիճակը ժամանակի ընթացքում վատթարանում էր: Իսկ ահա Էլիսոնի մոտ դեղորայքն ընդունելուց հետո թոքերի ֆունկցիաները ոչ միայն կարգավորվեցին, այլ նաեւ բարելավվեցին՝ հասնելով 92 տոկոս ցուցանիշին: Այժմ կինը 6 ամիսը մեկ է բժշկի այցելում, այլ ոչ 2-3 ամիսը մեկ, ինչպես նախկինում էր: Նրա վիճակը կայունացել է: