Դեկորատիվ լողավազանները նախատեսված չեն լողանալու համար, եւ դրանցում լողանալը ոչ միայն խորհուրդ չի տրվում, այլ նաեւ կարող է վտանգավոր լինել: Այս վտանգների մասին լրագրողներին պատմեց հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնի տնօրեն Նունե Բակունցը:
Դեկորատիվ լողավազանները (օրինակ, տարբեր շատրվաններ եւ այլն) շատ հազվադեպ ե աչքի ընկնում ջրի պարզությամբ, եւ դա տարմաբանական է: Դրանք նախատեսված չեն լողանալու համար, ջուրը դրանցում չի մաքրվում եւ չի քլորվում, իսկ դա նշանակում է, որ այն կարող է տարբեր բակտերիաներ ու վիրուսներ պարունակել:
Կեղտոտ ջրից զատ՝ դեկորատիվ լողավազաններում կարող են նաեւ այլ վտանգներ լինել՝ օրինակ, ոչ հարթ մակերես կամ սուր անկյուններ, որոնք կարող են վնասվածք հասցնել: Բացի այդ՝ այդպիսի լողավազանների մոտ չկան հարմարություններ՝ փոխվելու եւ ցանվելու համար:
Որոշ ծնողներ մտածում են, որ, թույլ տալով երեխաներին լողանալ այդ լողավազաններում, ամրապնդում են նրանց իմունիտետը, սակայն դա այդպես չէ: Ինչքան էլ մենք հետեւենք մեր հիգիենային, ջուրը միեւնույն է, ստերիլ չէ, եւ օրգանիզմն ամեն դեպքում ստիպված բախվում է տարբեր հարուցիչների հետ, որոնց շնորհիվ էլ իմունիտետը ձեւավորվում է: Բացի այդ՝ իմունիտետը որոշ հիվանդությունների նկատմամբ ձեւավորվում է միայն պատվաստումների արդյունքում: Սակայն օրգանիզմը ենթարկել սթրեսի՝ ստիպելով մարդուն լողանալ կեղտոտ ջրում, կամ, օրինակ, կեղտոտ մրգեր ուտել, ճիշտ չէ: Իմունիտետն առանց այդ էլ զարգանալու է, իսկ ավելորդ բակտերիաները ավելի հավանական կդարձնեն տարբեր հիվանդությունների ի հայտ գալը:
Ինչես նշեց Նունե Բակունցը, վերջին երկու տարիներին այսպիսի լողվազաններից սկսել են ավելի քչի օգտվել, ինչը չի կարող չուրախացնել:






