Դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, ինչքան վտանգավոր են կազմվածքի ու առողջության համար որոշ մթերքներ: Ճիշտ է, մեկ առանձին վերցրած մթերքը որեւէ վնաս չի հասցնում, սակայն եթե Դուք մշտապես սնվեք դրանցով, արդյունքները սարսափելի կարող են լինել:

Ահա մի քանի մթերք, որոնցից պետք է հավերժ հրաժարվել:

1. Միկրոալիքային վառարանում պատրաստված պոպկորն

Պոպկորնի փաթեթի մեջ պերֆտորոկապրիլակին թթու կա՝ քիմիկատ, ոչը կապված է միզապարկի քաղցկեղի զարգացման վտանգների հետ, վահանաձեւ գեղձի հիվանդությունների եւ արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացման հետ: Մասնագետների խոսքով՝ այս քիմիկատի մոտ քսան տոկոսը մենք ստանում է միկրոալիքային վառարանում պատրաստված պոպկորնից:

2. Վերամշակված միս

Հոթ-դոգը, բեկոնն ու վերամշակված մսի այլ տեսակները իրենց մեջ բազմաթիվ ճարպեր, աղեր ու կոնսերվաատներ են պարունակում, ինչպես նաեւ նիտրիտներ ու նիտրատներ, որոնց մեծ մասը կարող է քաղցկեղային հիվանդությունների եւ բազմաթիվ այլ հիվանդությունների պատճառ դառնալ:

3. Ձկնեղեն՝ ֆերմայից

Ֆերմաներում աճեցրած ձուկը, հավանաբար, սնվել է գենետիկորեն մոդիֆիկացված նյութերով: Այպիսի ձկնեղենի մեծ մասի մեջ կարող են վտանգավոր պեստիցիդներ պարունակվել եւ տոկսիններ: Շատ ավելի անվտանգ է, գիտնականների խոսքով, այնպիսի ձկնեղեն նախընտրել, որն աճեցվել է վայրի պայմաններում:

4. Մարգարին

Մարգարինում տրանսճարպեր են պարունակվում, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդը արյան մեջ եւ դրանով իսկ վնասում անոթների պատերը: Ինչքան պինդ է մարգարինը, այդքան ավելի շատ վտանգավոր նյութեր է պարունակում:

5. Հյութեր ու էներգետիկ խմիչքներ

Դրանցում շատ են շաքարն ու այն փոխարինող նյութերը, այդ պատճառով դրանք համարվում են ճարպակալման համաճարակի գլոբալ տարածման պատճառ: Դրանցում պարունակվող միացությունները ավելի հավանական են դարձնում կերակրափողի ու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, ցիրոզը, Պարկինսոնի հիվանդությունը, սիրտ-անոթային հիվանդությունները:

6. Սինթետիկ շաքար

Շատ մասնագետներ կարծում են, որ այն շատ վտանգավոր է եւ դրա օգտագործման հետ են կապում նյարդաբանական խնդիրների զարգացումը եւ նույնիսկ քաղցկեղը: Ավելի վաղ համարվում է, որ սինթետիկ շաքարը օգնում է չգիրանալ, սակայն վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ դրանց հետ մեկտեղ հյութեր օգտագործողները գիրանում են ավելի շատ, քան բնական շաքար օգտագործողները:

7. Կարտոֆիլ

Կարտոֆիլը իր մեջ է ներծծում հողում առակա բոլոր քիմիկատները՝ պեստիցիդները, հերբիցիդները, ֆունգիցիդները եւ այլ: Այս քիմիկատների մեծ մասը վտանգավոր է առողջության համար եւ նեյրոտոկսիններ ու հորմոնալ համակարգը խանգարող նյութեեւ է պարունակում: