Անչափահասներն ու  երիտասարդ մարդիկ նույնպես սեքսի հետ կապված դժվարություններ են ունենում, ցույց է տալիս Կանադայում իրանակացրած նոր հետազոտությունը:

Հետազոտողները օն-լայն հարցաթերթիկների միջոցով 16-21  տարեկան 114 տղաների եւ  144  աղջիկների շրջանում հարցում են իրականացրել ՝ գնահատելով նրանց սեռական խնդիրները, օրինակ՝ էռեկցիայի հետ կապված խնդիրներ,  էյակուլյացիայի (սերմնաժայթքման) կամ սեռական ցանկության հետ կապված խնդիրները: Հետազոտությանը մասնակցել են միայն սեռական ակտիվ կյանքով ապրող աղջիկներ եւ տղաներ:

Հետազոտության մասնակիցները հաղորդել են հսկայական սեռական փորձի մասին, եւ նրանց մեծամասնությունը եղել են հետերոսեքսուալ:  Մասնակիցների կեսը հաղորդել է սեռական խնդիրների մասին, եւ խնդիրներ ունեցողների կեսը խոստովանել է , որ շատ անհանգստացած է դրանով:

Սեռական խնդիրների ցուցանիշները կանանաց եւ տղամարդկանց մոտ միանման են եղել, համաձայն the Journal of Sexual Medicine ամսագրում  հրապարակված հոդվածի:

Դեռահասների սեռական առողջության խնդիրների վերաբերյալ հետազոտությունների մեծամասնությունը դիտարկել էեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են սեռական ճանապարհով փոխանցվող վարակները, անցանկալի հղիությունները: Մինչդեռ շատ քիչ բան է հայտնի դեռահասների սեռական խնդիրների մասին: Դեռահասները պետք է տեղեկացված լինեն, թե ինչպես պետք է  լուծել սեռական բնույթի խնդիրները:

Հետազոտողները նշել են, որ սեռական դիսֆունկցիա ունեցող մեծերից շատերի մոտ այդ խանգարումները սկսում են դեռեւս դեռահասությունից: Այնուամենայնիվ քաղաքավարության պատնեշների եւ ծնողների ու դեռահասների միջեւ վատ կապի պատճառով շատ դեռահասներ վատ են տեղեկացված,  թե ինչպես պետք է պարզել այդ խնդիրները եւ ուր դիմել այսպիսի խնդիրների դեպքում,ասում են հետազոտողները:

Անհասկանալի է, թե ինչո՞ւ է  սեռական խնդիրների տոկոսը այդքան բարձր դեռաահասների եւ 20-21 տարեկան երիտասարդ մարդկանց շրջանում, ասում են հետազոտողները: Հետաքրքիր է, որ միանման ցուցանիշներ են եղել երիտասարդ աղջիկների եւ տղաների մոտ, միչնդեռ մեծերի շրջանում կատարված հետազոտությունների մեջ միայն կանանց մոտ է բարձր եղել սեռական խանգարումների տոկոսը: