Միանգամից չորս երեխաներ միևնույն ընտանիքից տառապում են անհայտ նյարդաբանական հիվանդությամբ: Բժիշկները, սակայն, դեռևս չեն կարողանում ճիշտ ախտորոշել այն:

23-ամյա Ռիվկան, 22-ամյա Ցիպորան, 18-ամյա Ցվիլն ու 15-ամյա Ռաքել Հերցֆիլդները միևնույն նյարդաբանական խնդիրներն ունեն, որոնց պատճառով նրանք դժվարանում են քայլել ու անել այն գործեր: Հերցֆիլդների ընտանիքն ապրում է ամերիկյան Նյու Ջերսիում, և երեխաների անհայտ հիվանդությունը իսկական առեղծված է դարձել բժիշկների համար, որոնք փորձում են պարզել դրա էությունը:

Ոչ մի բժիշկ դեռևս չի կարողացել ճիշտ ախտորոշում անել: Առաջին ախտանիշներն ի հայտ եկան Ցիպորայի մոտ, երբ նա 11 տարեկանում սկսեց հաճախակի վայր ընկնել մարմնամարզության դասերին: Այնուհետև եկավ նաև Ցվիլի՝ ընտանիքի միակ որդու հերթը, որը շատ արագ հաշմանդամային սայլակի կարիք զգաց:

Այնուհետև ախտանիշներն ի հայտ եկան նաև 15-ամյա Ռաքելի ու 23-ամյա Ռիվկայի մոտ: Աղջիկները դեռևս կարողանում են ինքնուրույն քայլել, սակայն նրանց համար շատ դժվար է առօրյա գործերն անել՝ կոճակները կոճկել, վեր կենալ բազկաթոռից: Չնայած այս դժբախտությանը՝ Հերցֆիլնդերի ընտանիքը կարողանում է դրական տրամադրություն պահպանել ու հույս է հայտնում, որ մի օր կկարողանա իմանա ճիշտ ախտորոշումը:

Որոշ ժամանակ բժիշկները համարում էին այս ախտանիշները Շարկո-Մարի-Տուտի հիվանդության ախտանիշներ: Վերջինս նյարդաբանական խախտում է, որն ազդում է պերիֆերիկ նյարդերի խախտումներ, ոտնաթաթի մկանների թուլություն, այս հիվանդությամբ տառապողները հաճախակի են վայր ընկնում: Սակայն քանի որ ընտանիքի բոլոր երեխաների  մոտ նույն ախտանիշներ են ի հայտ եկել, բոլորին միանգամից ստուգել են՝ այս հիվանդությունը բացահայտելու համար, սակայն արդյունքները բացասական էին:

Ավելի քան տաս բժիշկ է արդեն զննել երեխաներին, անցկացվել են թանկարժեք հետազոտություններ, սակայն Հեցֆիլդի ընտանիքի անդամների հիվանդության պատճառը դեռևս անհայտ է: