Ամառն իր մեջ բազմաթիվ վտանգներ է պարունակում, որոնց թվում են շոգն ու ուլտրամանուշակագույն ճառագայթները: Երկու այս գործոններն էլ կարող են վատթարացնել առողջական խնդիրները եւ նույնիսկ նպաստել նոր խնդիրների ի հայտ գալուն:
«Ամառային խորհուրդներով» լրագրողների հետ կիսվեց Աիդա Պետիկյանը՝ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետը:
1. Երկար ժամանակ մի անցկացրեք փակ տարածքներում: Անպայման աօդափոխեք սենկայները, որոնցում գտնվում եք:
2. Զգուշացեք օդորակիչներից: Այո, դրանք զովացնում են, սակայն եթե շոգից հետո անմիջապես մտնեք սառը օդով լի սենյակ, կարելի է հիվանդանալ, քանի որ ջերմային ֆոնի փոփոխությունը սթրես է օրգանիզմի համար:
3. Տնից դուրս գալուց գլխար, անձրեւանոց, ջուր վերցրեք:
4. Խուսափեք արեւից: Շատ մարդիկ ամեն օր զբոսնում են արեւի տակ՝ ցանկանալով արեւայրուկ ստանալ, սակայն ասպիսի զբոսանքը կարող է հետագայում շատ թանկ նստել: Ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են ալերգիայի, այրվածքների ու նույնիսկ մելանոմայի՝ մաշկի քաղցկեղի պատճառ դառնալ: Աիդա Պետիկյանի խոսքով՝ բոլորը պետք է պաշտպանեն մաշկը արեւից:
5. Լվացեք ձեռքերը: Ամռանը բակտերիաները բազմանում են շատ արագ, եւ, թունավորումներից խուսաթելու համար անհրաժեշտ է հնարավորինս հաճախ լվանալ ձեռքերը մաքւր հոսողջ ջրի տակ, հատկապես եթե Դուք պատրաստվում եք որեւէ բան ուտել: Սննդամթերքը, բնականաբար, եւս պետք է լավանալ






