Ի՞նչ կոշիկ են հագնում երեւանցիները եւ կարելի է արդյոք այն ճիշտ ու հարմար համարել: NEWS.am Medicine-ի խմբգարությունը կփորձի պատասխանել այս հարցին:
NEWS.am լուսանկարիչ Արսեն Սարգսյանը նկարել է Երեւանի կենտրոնական փողոցներում զբոսնող մարդկանց կոշիկները, իսկ օրթոպեդ-մեխանիկ Արթուր Գալատերյանը իր կարծիքը ներկայացրեց այդ կոշիկների շուրջ: Եվ այսպես…
1. Հարթ «հողաթափեր»
Ժապավեններով կամ առանց դրա՝ այս դեպքում դա կարեւոր չէ: Հողաթափերը ամենաթեթեւ կոշիկներն են, որոնք շատ հաճախ նաեւ տանն են հագնում կամ նույնիսկ աշխատանքի վայրում: Սակայն մասնագետներն այս տեսակի հողաթափերին բացասաբար են վերաբերվում: «Այս տեսակ կոշիկների ստորին մասը բացարձակապես հարթ է, այդ պատճառով դրանք հնարավոր չէ երկար հագնել՝ հատկապես եթե հարթաթաթություն, դեֆորմացնող արտրոզ կամ ոսկրամկանային համակարգի այլ խնդիրներ ունեք: Վնասակար է նաեւ մատների արանքի փոկը՝ հատկապես այն մարդկանց համար, ովքեր ոտնաթաթի բութ մատի դեֆորմացիա ունեն», - նշեց Արթուր Գալանտերյանը:
2. Բալետկաներ
«Բալետկաները» բացարձակապես հարթ կոշիկներ են, շատ բարակ ներբանով, որը, մասնագետի խոսքով, չի պաշտպանում ոտքերն արտաքի ազդեցությունից՝ դրանով իսկ ավելի հավանական դարձնելով հարթաթաթությունը, ինչպես նաեւ ոտնաթաթի մաշկի վնասվածքները: Այն խորհուրդ չի տրվում երկար հագնել՝ հատկապես երեխաներին:
3. Բարձրակրունկ կոշիկներ
Բարձրակրունկ կոշիկները շատ գեղեցիկ են թվում եւ արտաքնապես ավելի երկար են դարձնում ոտքերը, սակայն ոտքերի համար դրանք վնասակար են: Ինչպես նշեց օրթոպեդ-մեխանիկը, բիոմեխանիկայի տեսանկյունից ոչ ճիշտ կերպով է բաշխվում կնոջ քաշի ճնշումը ոտնաթաթի վրա դրանով իսկ հոդերի արտրոզ, առաջին մատի վալգուսային դեֆորմացիա, ոտնաթաթի արյան շրջանառության խնդիրների պատճառ է դառնում:
«Հարկ է նշել նաեւ, որ այդ դեպքում ոչ միայն ոտնաթաթը, այլ նաեւ ծնկի հոդը, կոնքային հոդը գերծանրաբեռնվում են, ինչն իր հերթին ավելի հավանական է դարձնում հենաշարժողական ապարատի հիվանդությունները», - նշեց մասնագետը:
4. Տանկետկաներով կոշիկ
Տանկետկաները, մասնագետի կարծիքով, բարձրակրունկ կոշիկների համեմատ, ընդամենը մեկ առավելություն ունեն: Այստեղ ներբանի այն մակերեսը, որը հպվում է հենարանի հետ, շատ ավելի մեծ է: Սակայն դա այս կոշիկների միակ դրական կողմն է:
5. Կեդեր
«Բարակ, փափուկ ներբան, բարձր քուղակապ՝ այս ամենն այս կոշիկը դարձնում է երկարատեւ կրելու համար շատ անհարմար՝ հատկապես երեխաների դեպքում: Այս կոշիկների ներսում այսպես կոչված ջերմոցային էֆեկտ է ստեղծվում, որն իր հերթին բացասաբար է ազդում ոտնաթաթի մկանաջլային համակարգի վրա՝ թուլացնելով այն: Եթե այս կոշիկը մարմնամարզության դասերին օգտագործելու անհրաժեշտություն է ի հայտ գալիս, անպայման խորհրդակցեք բժշկի հետ», - նշեց Արթուր Գալանտերյանը:
ւ ծնկի հոդը, կոնքային հոդը գերծանրաբեռնվում են, ինչն իր հերթին ավելի հավանական է դարձնում հենաշարժողական ապարատի հիվանդությունները», - նշեց մասնագետը:
6. Ցածր տանկետկա
«Թեթեւ ֆունկցիոնալ տանկետկան բավականաչափ լավ հենարան է ոտնաթաթի համար: Կրունկի ու ոտնաթաթի ծայրի միջեւ հեռավորությունն այստեղ մոտ երկու սանտիմետր է, ինչն այս կոշիկը շատ հարմար է դարձնում ամռանն ամեն օր հագնելու համար՝ ինչպես տանը, այնպես էլ աշխատանքի վայրում», - նշեց մասնագետը:
7. Թեթեւ սանդալներ
Հաստացրած կաուչուկային ներբանով ամառային սանդալները, որոնց կրունկի եւ ոտնաթաթի ծայրի բարձրության միջեւ տարբերությունը կազմում է 1 սմ, հնարավորություն են տալիս շատ հանգիստ զբոսնել՝ առանց որեւէ անհարմարություն պատճառելու:
«Կոշիկի այս մոդելների ներքին մասերը կարող են թեթեւակի հպվել կամարին: Շատ լավ ըտրություն՝ ամռան ընթացքում հագնելու համար», - նշեց Արթուր Գալանտերյանը:
ավելի հավանական է դարձնում հենաշարժողական ապարատի հիվանդությունները», - նշեց մասնագետը:
8. «Բոթասներ»
Բոթասները լայն կիրառություն ունեցող կոշիկներ են, հիմնականում դրանք նախատեսված են սպորտի, ակտիվ հանգստի, եւ, իհարկե, ամեն օր հագնելու համար:
Այսօր գոյություն ունեն այս կոշիկների տարատեսակ մոդելներ եւ ոճեր, եւ դրանցից ամեն մեկն իր անվանումն ունի: Մասնավորապես, «Casual» ոճի բոթասները, մասնագետի խոսքով, առավել հարմար են տարբեր տարիքի ու նախասիրությունների մարդկանց համար:
Այսպիսի կոշիկի ներբանը պետք է ոչ շատ բարակ, ոչ էլ հաստ լինի եւ առաձգականություն ունենա: Կրունկը պետք է ֆիքսված լինի, ինչպես նաեւ ոտնաթաթի միջին հատվածը, իսկ ոտնաթաթի ծայրը չպետք է «սեղմված» լինի: Այս կոշիկներ ներբանի մասը պետք է իր մակերեսով համապատասխանի դրա վերին մասին:
Տարբերությունը ոտնաթաթի ծայրի ու կրունկի միջեւ պետք է 1 սմ-ից պակաս չլինի եւ չգերազանցի 2 սմ-ն: Բոթասների որոշ մոդելներում նաեւ ներքին գլանիկներ են նախատեսված՝ ոտնաթաթին հենարան լինելու համար՝ չնայած նրան, որ, մասնագետի խոսքով, այս գլանիկների չափսերը որոշիչ դեր չեն խաղում:
9. Իդեալական կոշիկ
Կոշիկի այս մոդելը մասնագետը ամենալավն է համարում: Դրան ներքին մասը համապատասխանում է ոտնաթաթի անատոմիկ չափսերին ու կորություններին:
«Օրինակի համար՝ այն կարելի է համեմատել ջութակի պատյանի հետ, որտեղ բոլոր չափսեր եւ ուրվագծերը համապատասխանում են այն ջութակին, որի համար պատրաստված է պատյանը: Այսպիսի կոշիկներ պետք է հագնեն հարթաթաթություն ունեցող մարդիկ, եւ, իհարկե, որեւէ խնդիր չունեցող մարդիկ եւս», - նշեց Արթուր Գալանտերյանը:
Այսպիսի կոշիկներում, նրա խոսքով, կարելի երկար քայլել, եւ այն որեւէ դիսկոմֆորտ չի պատճառի: Այն կարելի է հագնել նաեւ տանը, կամ շոգ եղանակին, իսկ որոշ մոդելներ կարելի է հագնել նույնիսկ ձմռանը:
«Այս կոշիկները խորհուրդ են տրվում այն մարդկանց, որոնք իրենց մասնագիտության բերումով ստատիկ հարթաթաթություն ձեռք բերելու հավանականություն ունեցող մարդկանց խմբում են ներառված՝ բժիշկներ, դասախոսներ, մենեջերներ, վաճառողներ, վարսահարդարներ եւ այլն», - նշեց մասնագետը:






