Ասպիրինը շատ ավելի անվտանգ ցավազրկող է, քան ոչ ստերոիդային ցավազրկողները (օրինակ, իբուպրոֆենը կամ նապրոկսենը): Այս մասին են հայտնում ԱՄՆ սրտաբանները:

«Այն մարդիկ, որոնք ընդունում են այս դեղերը պետք է գիտակցեն, որ դրանք անվտանգ չեն կանոնավոր կիրառման դեպքում», - նշեց հայտնի սրտաբան Չոնսի Կրանդալը:

Ամերիկյան Food and drug administration-ը եւս զգուշացնում է, որ ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցները վտանգավոր են: Սակայն ասպիրինը, չնայախ նրան, որ եւս համարվում է ոչ ստերոիդակին հակաբորբոքային միջոց, շատ ավելի անվտանգ է, քան մնացած բոլոր դեղամիջոցները:

«Ասպիրինը շատ ավելի անվտանգ է այն մարդկանց համար, որոնք քրոնիկ ցավերով են տառապում, - նշեց բժիշկ Կրանդալը, - մենք ասպիրինի օգտագործման հարյուրամյա փորձ ունենք, այն անվտանգ օգտագործման պատմություն ունի»:

Ինչպես իր հերթին նշեց բժիշկ Մարկ Կրեգերը՝ Սրտի  ամերիկյան ասոցիացիայի նախագահը, ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցների կանոնովար ընդունումը (չհաշված ասպիրինը) վտանգավոր է նույնիսկ առողջ մարդկանց համար: Եվ նույնիսկ շաբաթական մի քանի ընդունումը ավելի հավանական է դարձնում կաթվածն ու ինսուլտը: Ավելին՝ այս դեղերը կարող են բացասաբար անդրադառնալ երիկամների վրա: