Տարածված ցավազրկողները օրինակ, իբուպրոֆենն ու նապրոկսենը, ավելի հավանական են դարձնում կաթվածն ու ինսուլտը: Այս մասին է հայտնում ամերիկյան Food and Drug Administration-ը (FDA): Մասնագետները խորհուրդ են տալիս մարդկանց զգուշությամբ օգտագործել ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցները՝ հատկապես եթե նախկինում արդեն սրտի նոպա եղել է:
Վերջին տվյալների համաձայն՝ կաթվածների ու ինսուլտների հավանականությունն աճում է այս միջոցների նույնիսկ կարճատեւ օգտագործումից հետո: Ավելի մեծ են ռիսկերը բարձր զարկերակային ճնշում ու սրտի խնդիրներ ունեցող մարդկանց մոտ: Սական կաթվածի ու ինսուլտի հետ կարող են բախվել նույնիսկ առողջ սիրտ ունեցող մարդիկ:
«Նախկինում ասվում էր, որ այս դեղերը ԿԱՐՈՂ ԵՆ կաթվածների ու ինսուլտների պատճառ դառնալ: Այժմ էլ պնդում են, որ դրան ԻՍԿԱՊԵՍ ավելի հավանական են դարձնում կաթվածն ու ինսուլտը», - նշեց Էրիկ Պախոնը՝ FDA ներկայացուցիչը:
Նոր տվյալների համաձայն՝ մարդիկ պետք է փորձեն չընդունել որ ստերոիդային հակաբորբոքային նյութեր պարունակող մի քանի դեղորայք: Դրանք ոչ միայն իբուպրոֆենի կամ նապրոկսենի նման դեղեր են, այլ նաեւ մրսածության դեմ մի շարք դեղամիջոցներ: Ի դեպ, հետաքրքիր է, որ ասպիրինը, չնայած նրան, որ ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոց է, կաթվածի ու ինսուլտի հավանականության վրա չի ազդում:
FDA մասնագետները խորհուրդ են տալիս անպայման ծանոթանալ դեղերի բացադրության հետ ու պարզել, պարունակում են դրանք ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցներ թե ոչ:
Մոտ ապագայում FDA-ն կպահանջի, որ դեղարտադրողները թարմացնեն ոչ ստերոիդային դեղամիջոցների հակացուցումների ու կողմանկի ազդեցության ցանկը՝ անկախ այն հանգամանքից, դրան ազատ են տրամադրվում թե վաչառվում են դեղատներում:






