Մուլտֆիլմերի գեր, բայց գրավիչ հերոսները վատ օրինակ են ծառայում երեխաներին և ստիպում են նրան ուտել ավելի շատ՝ նախապատվություն տալով անառողջ սննդին ու ֆասթ ֆուդին: Այս մասին են պատմում Կոլորադոյի պետական համալսարանի գիտնականները:
Մուլտֆիլմերի այնպիսի հերոսները, ինչպիսին են Շրեկը կամ Հոմեր Սիմպսոնը, գիտնականների խոսքով, ակտիվացնում են ավելորդ քաշի կարծրատիպը, և երեխաները սսկում մոտ երկու անգամ ավելի շատ վնասակար սնունդ օգտագործել, քա հասակակիցները, որոնց համար օրինակ են ծառայում մուլտֆիլմերի՝ ավելի առողջ տեսք ունեցող հերոսները, կարծում է հետազոտության հեղինակ Մարգարեթ Կեմփելլը:
Հետազոտությանը մասնակցել է երեք հայրյուր երեխա, որոնց բաժանել են տարիքային խմբերի՝ 8,12,13 տարեկան: Հատկանշական է, որ հետազոտության արդյունքները ևս ցույց տվեցին «անորակ սննդի» նկատմամբ հակվածությունը կախված էր նրանից, թե ու ունեին արդյոք երեխաները տեղեկություններ առողջ սննդի մասին դեռևս մինչև մուլտֆիլմեր դիտելը: Որոշ երեխանեևին տալիս սննդամթերքի 6 զույգ նկար՝ խնդրելով ընտրել ամենաառողջը:
Այնուհետև բոլորը մուլտֆիլմեր էին նայում, որտեղ բոլորը գեր էին, որից հետո երեխաներին թխվածք էին առաջարկում: Արդյոնքները ցույց տվեցին, որ առողջ սննդի թեստին մասնակցած երեխաները ավելի քիչ քաղցրավենիք էին օգտագործում, քան նրանք, ովքեր պարզապես մուլտֆիլմ էին նայում:
Համապատասխան հոդվածը լույս է տեսել Journal of Consumer Psychology ամսագրում:






