Իրենց նախաճաշը բաց թողած դեռահասները 68%-ով ավելի շատ են հակված եղել հասուն տարիքում մետաբոլիկ համախտանիշի առաջացմանը, ցույց է տվել նոր հետազոտությունը:
Մետաբոլիկ համախտանիշը բնորոշվում է որովայնային ճարպակալումով, բարձր զարկերակային ճնշմամբ, արյան մեջ շաքարի բարձր մակարդակով կամ ինսուլինի հանդեպ կայունությամբ: Ամերիկյան Սրտի ասոցացիայի տվյալներով, վերը նշված երեք եւ ավելի ախտանշաններով մարդիկ, ունեն մետաբոլիկ համախտանիշ:
Շվեյցարիայի Ումեո համալսարանի գիտնականները հետազոտությունը սկսել են 1981 թվականին՝ հարցում կատարելով 16-ամյա 889 ուսանողների շրջանում իրենց նախաճաշելու սովորության մասին: Հարցվածների 9.9%-ը հաղոդել է, որ չի նախաճաշել կամ կերել ու խմել է միան քաղցր բաներ:
2008 թվականին գիտնականները հետազոտության մասնակիցների շրջանում կրկին հարցում են կատարել: Մանկության ժամանակ չնախաճաշած մասնակիցները 68%-ով ավելի շատ են հակված եղել մետաբոլիկ համախտանիշի զարգացմանը: Հետազոտությունները ցույց են տվել, որ որովայնային ճարպակալումը եւ անոթի վիճակում արյան մեջ շաքարի բարձր մակարդակը, ավելի հաճախ են ասոցացվում առավոտյան նախաճաշի բացակայության հետ:
Չնայած հետագա հետազոտություններ են անհրաժեշտ, Մարիյա Ուեննբերգը՝ հետազոտության գլխավոր հեղինակը Ումեոյի համալսարանից, նշել է. «Մեր արդյունքները ցույց են տվել, որ խղճուկ նախաճաշը կարող է բացասական ազդեցություն ունենալ արյան մեջ շաքարի կարգավորման հարցում»:






