Մեր սննդակարգն անդրադառնում է մեր արտաքինի վրա ու նաեւ որոշակի դեր խաղում ծերացման գործընթացում, նշում է բժիշկ Ջոշուա Զայխները: Որոշ մթերքներ, նրա խոսքով, կարող են պաշտպանել արտաքին տեսքը սթրեսի ու շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից: Դրանք կարող են նաեւ դանդաղացնել ծերացման գործընթացներն ու օգնել մեզ ավելի լավ տեսք ունենալ:

1. Ծովամթերքներ

Ծովամթերքները՝ օրինակ, մոլյուսկները, հարուստ են ցինկով եւ հակաբորբոքային նյութերով, որոնք օգնում են շատերին մաշկի խնդիրների դեմ պայքարում: Ցիկնը, մաշկաբան Ուիթնի Բոուի խոսքով, արագացնում է մաշկի թարմացման գործընթացները, հենց այդ պատճառով է այն պարունակվում ակնեի դեմ բազմաթիվ դեղերում:

2. Կալե

Կալեի կանաչ տերեւները  երկաթ ու վիտամին K են պարունակում, որը դրական անդրադառնում անոթների վրա ու թույլ չի տալիս աչքի շրջակա անոթներին թուլանալ՝ կանխելով այդպիսով աչքերի տաի այտուցումները: Իսկ ահա երկաթի պակասը մաշկը գունատ ու հյուծված է դարձնում, այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս այս մետղա պարունակող ավելի շատ մթերքներ օգտագործել:

3. Հավկիթ

Մեր եղունգները բաղկացած են պրոտեիններից, այդ պատճառով պրոտեինները անհրաժեշտ են ոչ միայն եղունգների, այլ նաեւ մազերի առողջության համար: Սպիտակուցների լավ աղբյուր է համարվում հավկիթը: Դրանք նաեւ շատ բիոտին ու B խմբի վիտամիններ է պարունակում:

4. Ընկուզեղեն

Ընկուզեղենը օմեգա-3 ճարպաթթուներ է պարունակում, որը խոնավացնում ու  սնուցում է մազերը ներսից: Հարուստ է նաեւ E վիտամինով, որը վերականգնում է վնասված ֆոլիկուլները: Այս էֆեկտի համար բավական է օրական մեկ բաժակի քառորդ մասին համապատասխանող ընկուզեղեն օգտագործել:

5. Սուրճ

Գոյություն ունի կարծիք, որ սուրճը պաշտպանում է մելանոմայից՝ մաշկի քաղցկեղի վտանգավոր տեսակից: Սակայն բազմաթիվ գիտնականները հերքում են այս պնդումները եւ հիշեցնում, որ սուրճը դուրս է բերում հեղուկն օրգանիզմից