Վերջերս Հայաստանում ուժի մեջ մտավ նոր օրենքը, որի համաձայն` ավելի քան 100 աշխատակիցներ ունեցող պետական մարմինները աշխատողների երեք տոկոսը պետք է սահմանափակ կարողություններով մարդիկ կազմեն: Ի՞նչ է փոխվել այս օրենքի ընդունումից հետո եւ կարողանում են արդոք սահմանափակ կարողություններով մարդիկ Հայաստանում աշխատանք գտնել: Այս մասին NEWS.am Medicine-ը զրուցել է Հայաստանի հաշմանդամների միության Փյունիկ ծրագրի ղեկավար Ռուզան Սարգսյանի հետ:
Նրա խոսքով` օրենքը վերջերս է ընդունվել, եւ առայժմ վաղ է խոսել այն մասին, թե ինչքան արդյունավետ է այն: Սակայն Հայաստանում գործում է նաեւ մեկ այլ օրենք, որը ենթադրում է սահմանափակ կարողություններով մարդկանց աշխատավարձի 50 տոկոսի չափով փոխհատուցում: Հավանաբար, հենց այդ օրենքի շնորհիվ սահմանափակ կարողություններով մարդկանցից շատերը կարողացան աշխատանք գտնել:
Ինչպես նշեց Ռուզան Սարգսյանը, ՎիվաՍելն առաջինը սկսեց աշխատանքի ընդունել սահմանափակ կարողություններով մարդկանց, այժմ այյտնեղ մոտ 30 հաշմանդամ է աշխատում: HSBC բանկում եւ ՀՀ ԱԻՆ-ում եւս սահմանափակ կարողություններով մարդիկ են աշխատում, ընդ որում` նրանք աշխատում են նույնիսկ ԱԻՆ-ի մարզային ներկայացուցչություններում, ինչը շատ կարեւոր է, քանի որ կյանքն այսօր հիմնական կետրոնացված է մայրաքաղաքում, իսկ մարզերում բնակվողները երբեմն նույնիսկ սեփական իրավունքների մասին ոչինչ չգիտեն:
Սահմանափակ կարողություններով մարդիկ, որպես կանոն, շատ լավ են դրսեւորում իրենց աշխատանքի վայրում եւ մեծ պատասխանատվությամբ մոտենում դրան: Ինչպես նշեց մեր զրուցակիցը, երբեմբ նրանք նույնիսկ տարվա լավագույն աշխատակից են ճանաչվում, եւ դա անհիմն չէ:
Հիշեցնենք, որ 2016 թվականից սկսած վերոնշյալ կվոտան գործելու է նաեւ մասնավոր կազմակերպություններում, ինչը, մասնագետների խոսքով, սահմանափակ կարողություններով մարդկանց աշխատանք գտնելու ավելի մեծ հնարավորություններ կտրամադրի:






