Շատ կարեւոր է եղունգներին հանգիստ տալ մանիկյուրից, պնդում է Ձոյ Ռոունալդը Քլիվլենդի կլինիկայից: Նրա խոսքով՝ ինքը միշտ խորհուրդ է տալիս մանիկյուր կրել մի քանի շաբաթ շարունակ, իսկ այնուհետեւ թողնել, որ եղունգները մի քանի շաբաթ հանգստանան:
«Շատ վատ միտք է՝ ողջ ամառ չհեռացնել մանիկյուրը: Մատները հանգստի կարիք ունեն», - նշեց նա:
Խնդիրն այն է, որ եղունգների միջով կարող են թափանցել տարբեր նյութեր՝ ճիշտ այնպես, ինչպես մաշկով: Օրինակ, եղունգների լաքը ներթափանցում է եղունգի ներքին շերտեր եւ չորացնում այն: Իսկ դա նպաստավոր պայմաններ է ստեղծում սնկերի բազմացման համար, որոնք էլ իրենց հերթին առողջական բազմաթիվ խնդիրներ են ստեղծում:
Մանիկյուրը հեռացնելու դեպքում Դուք շնչելու հնարավորություն եք տրամադրում դրանց՝ պահպանելով առողջությունը: Մասնագետը խորհուրդ է տալիս նաեւ բամբակե գուլպաներ հագնել եւ բնական հումքից կոշիկ:
Իսկ եթե մանիկյուրի տակ Ձեր եղունգերն անառողջ տեսք ունեն, կարելի է հետեւյալ միջոցները ձեռնարկել.
- Ոտքերին վիտամին E պարունակող ձեթ քսեկ
- Ցանկության դեպքում կարելի է ֆիլինգ իրականացնել
- Եղունգների անբնական գույւնը, հավանաբար, ժամանակիօ ընթացքում կանցնի ինքն իրենով, սակայն, եթե խոսքը գնում է ոտքի եղունգների մասին, Դուք երկար կսպասեք, քանի որ դրանք աճում են ձեռքի եղունգներից դանդաղ:






