Տեստոստերոնը՝ մարդկության անվիճարկելի շարժիչն է։ Դրանից են տեղի ունեցել բոլոր պատերազմները, սկսած Հեղինե Հրաշագեղից մինչեւ մեր օրերը։ Բոլոր մեծ գիտական հայտնագործությունները իրացվել են տեստոստերոնի համար, նկատի առնելով տղամարդկային ուղեղի հետազննողականությունը։ Այդ մասին հայտարարեց Երեւանում ընթացող իներորդ «Տղամարդկային առողջությունը» միջազգային գիտաժողովում Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի ղեկավար Արմեն Մուրադյանը, մի շարք ելույթներ եւ դիետոլոգի, սեքսապատոլոգի եւ էնդոկրինլոգի միջեւ ծագած բանավեճն ի մի բերելով։
«Բժիշկ Վարդանուշ Պետրոսյանի տեղեկատվությունն ամփոփելով, կարելի է ասել, որ տղամարդկանց մանուկ հասակում առաջարկում են, հաշվի առնելով սեքսապատոլոգի ելույթը, հետեւել ճիշտ սեռական դաստիարակությանը, պատանի եւ սեռաահասունացման տարիքում՝ ածուխի վրա պատրաստած միս ուտել, դրա վրայից գարեջուր չխմել, քանի որ դա հանգեցնում է էնդոկրինային համակարգի փոփոխությունների՝ յուղ է կուտակվում։ Շատ նիհար կանանց պետք չէ սիրել, քանի որ նրանք ագրեսիվ են։ Իսկ օր ծերության, որպեսզի խուսափեք բարորակ հիպերպլազիայի վիրահատությունից, ութը բաժակ բանջարեղեն կերեք՝ ըստ իս, դա պարզապես անհնար է, այնպես որ ուրոլոգները միշտ աշխատանք կունենան», - այդպես նա կատակով եզրափակեց դիետոլոգի ելույթն առ այն, որ սնունդը ազդում է տղամարդկային հատկությունների վրա, եւ էնդոկրինոլոգ Փաշինյանի առարկումն առ այն, որ սնունդը չի ազդում էնդոկրինային համակարգի վրա, իսկ հորմոնների արտադրումը վերահսկվում է հենց այդ համակարգով։ Ինչ վերաբերում է գարեջրին, ապա ըստ էնդոկրինոլոգի, տեստոստերոնի քանակի վրա ազդում է ոչ թե հենց գարեջուրը, այլ, հնարավոր է, գարեջրի մեծ քանակությամբ հրահրված լյարդի ցիրոզը։
Իսկ ամեն ինչ սկսվեց դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանի ելույթից, ով սկզբում ներկայացրեց, թե ինչպես է փոփոխվում առնականություն հասկացությունը ժամանակի ընթացքում կինեամատոգրաֆի օրինակի վրա՝ առաջինը այդ շարքում, էսպես ասած, մաչո էր, ծխախոտով կովբոյ՝ որսորդ եւ գերսիրեկան, իսկ վերջինը՝ շատ ուժեղ ու առնական, բայց ոչ մարդկային ցեղի ներկայացուցիչ՝ «Ավատարը»։ Խոսելով տղամարդկային ու կանացի սկզբի մասին, ին ու յան հասկացությունների մասին արեւելյան փիլիսոփայության մեջ, թե ինչն է կոնկրետ ներառվում «տղամարդկային» ու «կանացի» հասկացությունների մեջ, դիետոլոգը պատմեց, թե որ սնունդն է ազդում տեստոստերոնի արտադրության վրա՝ տղամարդկային հորմոնի, իսկ որը կանացիի՝ էստրոգենի։
Նա թվարկեց այն սննդամթերքները, որոնք բարձրացնում են առնականությունը ոչ թե պոտենցիայի, էրեկտիլ ֆունկցիայի առումով, այլ տղամարդկային հատկությունների առումով։ Ժենշենը, որը հիմնային մթնոլորտ է ստեղծում, հավկիթը, որը խոլեստիրինի բարձր մակարդակ ունի. հարկ է հիշել, որ խոլեստերինը ոչ միայն վնասակար է, այն նաեւ սեռական հորմոնների հիմքն է։ Հիմնական տղամարդկային կերակուրը՝ միսն է։ Բուսակերները, ինչպես ցույց են տվել վերջերս արված հետազոտությունները, ավելի ենթարկվող են եւ չնախաձեռնող, այսինքն բուսակերությունը ուժգնացնում է կանացի սկիզբը, իսկ միսը զարգացնում է լիդերի հատկությունները։ Մի հետաքրքիր փաստ եւս՝ կրակի վրա պատրաստած միսը՝ առավել տղամարդկային կերակուր է, քան սալօջախի վրա պատրաստածը, այնուհետեւ հետեւում է էլեկտրականության վրա պատրաստած միսը։ «Խորովածի սիրահարները կարող են ուրախանալ», - նշեց նա։ Բայց հարկ է հիշել, որ միսը օրգանիզմի միջավայրը թթվային է դարձնում, այդ պատճառով այն ճիշտ է հանքային ջրի հետ զուգակցել։ Մսին հետեւում են ծովամթերքները, որոնք պարունակում են ցինկ, որը լավ է ազդում սերմի որակի վրա։ Ձուկը՝ Օմեգա 3-ճարպաթթուների ակունքն է։ Օմեգա 3-ի լավ աղբյուր է նաեւ ընկույզը։
Բանջարեղենը, ինպես նշեց դիետոլոգը, սննդի կարեւոր մասն է, որը տղամարդիկ, հիմնականում, անտեսում են։ Հետազոտութունները ցույց տվեցին, որ ամերիկացի տղամարդիկ չորս բաժին բանջարեղեն են ուտում, հայերը, երեւի թե, ուտում են երկու կամ ավելի քիչ բանջարեղենի չափաբաժին, այնինչ, հետազոտությունների համաձայն, տղամարդը պիտի օրեկան 8,5 բաժին բանջարեղեն ուտի, քանակային առումով՝ դա 8,5 բաժակ կտրտած բանջարեղենն է։
Ըստ Վ.Պետրոսյանի, տղամարդու առողջության համար այնքան կարեւոր չեն մրգերը, նույնիսկ վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ դրանցում բովանդակվող ֆրուկտոզան մի քանի անգամ բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը։ «Տղամարդկանց խորհուրդ է տրվում ուտել գունավոր հատապտուղներ եւ բալ՚», - ասաց նա։
Տղամարդկանց ամենամեծ թշնամիները, որոնք նվազեցնում են արյան մեջ տեստոստերոնի մակարդակը՝ կաթն է, որ բնական էստրոգեն է բովանդակում՝ կանացի հորմոն, եւ գարեջուրը՝ նրա մեջ պարունակվող գայլուկն ու ածիկը մեծ էստրոգենային ազդեցություն ունեն։ «Երրորդ, իսկ ավելի ճիշտ, տղամարդկանց ամենաառաջին թշնամին՝ դա շաքարն է, որը կտրուկ նվազեցնում է տեստոստերոնի ատիվությունը», - նշեց նա։
Ըստ Վ.Պետրոսյանի, տղամարդկային ու կանացի սկիզբը դրվում է մարդու մեջ դեռեւս սաղմի ձեւավորման շրջանում կախված այն բանից, թե ինչ հորմոն է նրա վրա մեծ ազդեցութուն գործել՝ էստրոգենը թե տեստոստերոնը։ Բժիշկն առաջարկեց բրիտանցիների հորինած թեսթը՝ եթե մատնեմատը ցուցամատից երկար է, ապա գերակշռել է տեստոստերոնը, եթե ավելի երկար է ցուցամատը՝ ապա գերակշռել է էստրոգենը։ Դրանից հետո ողջ դահլիճը համերաշխորեն սկսեց չափչփել մատները։
Անահիտ Սարգսյան






