Վերջերս շատ քչերն են քայլերը հաշվող սարքավարում օգտագործում կամ բջջային հավելվածներ, որոնք եւս հաշվում են քայլերը:
NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում քայլերը հաշվող սարքավորում ձեռք բերելու կամհամապատասխան բջջային հավելված ներբեռնելու համար երեք պատճառ:
1. Դուք կնիհարեք
Մասնագետները խորհուրդ են տալիս օրական 10 հազար քայլից պակաս չանել կամ օրական հաղթահարել մոտ 7-10 կմ հեռավորություն: Այդքան քայլ անելով՝ Դուք ամեն օր կազատվեք մոը 400-500 կկալ-ից, եւ կնիհարեք նույնիսկ սննդակարգը անփոփոխ թողնելու դեպքում: Բացի այդ՝ դա դրական կանդրադառնա սիրտ-անոթային համակարգի ու առողջության վրա առհասարակ:
2. Դուք կզարմանաք
Շատ մարդիկ չգիտեն, ինչքան են քայլում օրական եւ անում են արդյոք անհրաժեշտ 10 հազար քայլը: Այդ պատճառով, քայլերը հաշվելու սարքավորում ձեռք բերելով, Դուք կզարմանաք՝ իմանալով, որ քայլում եք կամ շատ քիչ կամ չափից շատ:
3. Դուք կսկսեք ավելի շատ շարժվել
Իմանալով, որ քայլերը հաշվելու սարքավորումը կամ համապատասխան բջջային հավելված հաշվում են Ձեր քայլերը՝ Դուք կսկսեք ավելի շատ քայլել: Օրինակ, կանգառում տրնասպորտ սպասելիս պարզապես կանգնելու փոխարեն Դուք կսկսեք ավելի շատ քայլել: Իսկ երեկոյան չեք ալարի եւս մեկ անգամ խանութ դուրս գալ եւ տեղափոխվելու համար մեքենա չեք օգտագործի: Այս ամենը, անկասկած դրական կանդրադառնա Ձեր առողջության վրա:






