Տատիկների ու պապիկների սերը կարող է թոռնիկների ճարպակալման պատճառ դառնալ, զգուշացնում են Բիրմինհեմի համալսարանի գիտնականները:
Նրանց խոսքով՝ պապիկներն ու տատիկները երբեմն չափիվ դուրս են սիրում իրենց թոռնիկներին՝ թույլ չտալով վազել ու ցատկել: Այս ամենը, ի հերթին, ավելի հավանական է դարձնում մանկական ճարպակալման հավանականությունը:
Տատիկների ու պապիկների պահվածքը դժվար չէ բացատրել: Ամենայն հավանականությամբ, նրանք չեն գիտակցում մանկության տարիներին ճիշտ սնվելու կարեւորությունը եւ ոչինչ չգիտեն մանկական ճարպակալման պատճառների մասին:
Հետազոտողները պարզել են, որ, երբ ծնողներն իրենց երեխաներին տանում են տատիկների ու պապիկների մոտ, նրանք վնասակար մթերքներ են սկսում օգտագործել:
«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ տատիկներն ու պապիկները զգալի ավանդ ունեն մանկական ճարպակալման մեջ, - նշում է հետազոտության համահեղինակ Բայ Լին, - շատ տարեց մարդիկ փորձում են համոզել, որ առողջ երեխան գեր երեխան է, իսկ ճարպակալման հետ կապված հիվանդությունները կարող են զարգանալ միայն տարեց հասակում: Արդյունքում երեխաները մշտապես շատակերությամբ են զբաղվում, նրանց ազատում են ցանկացած պարտականություններից, ստիպում ոչ ակտիվ կյանքով ապրել: Սա վառ ապացույցն է այն բանի, որ պապիկների ու տատիկների սերը թոռնիկների նկատմամբ միայն վնաս է հասցնում նրանց»:
Հետազոտողները խորհուրդ են տալիս բացատրել տարեց մարդկանց, ինչքան կարեւոր է պահպանել թոռների ֆիզիկական ակտիվությունը: Պարզ չէ, սակայն, թե ով պետք է զբաղվի լուսավորչական այս աշխատանքով:






