Հանգստի ո՞ր տարբերակին պետք է նախապատվություն տալ այս ամառ՝ ակտիվ թե պասիվ: Այս թեմայով իրենց մտքերն են կիսել լրագրողների հետ սոցիոլոգ Ահարոն Ադիվեկյանն ու հոգեբան Դոնարա Խանոյանը։

Հոգեբանի խոսքով՝ ամեն ինչ կախված է մարդու ապրելակերպից: Եթե նա պասիվ կենսակերպ է վարում, աշխատանքի վայրում միշտ նստած է, միշտ տեղաշարժվում է մեքենայով, ուրեմն պետք է ընտրել ակտիվ հանգիստը: Այսպիսի մարդը պետք է սպորտով զբաղվի՝ ինչպես ազատ ժամանակ, այնպես էլ հանգստի ընթացքում, տարբեր մարզումներ անի, արշավների մասնակցի եւ այլն:

Իսկ եթե մարդը աշխատանքի վայրում ակտիվ է եւ շատ է շարժվում, շատ էներգիա է կորցնում ամեն օր, նրա հանգիստը պետք է պասիվ լինի: Օրինակ՝ գրքեր, երեկոյան զբոսանքն եւ այլն:

Ինչպես նշեց Ահարոն Ադիբեկյանը, որ համարվում է, որ, եթե մարդը աշխատանքի վայրում մշտապես լարում է մկանները, հանգստի ընթացքում նա պետք է ակտիվացնի կոգնիտիվ գործառույթները: Եվ հակառակը՝ եթե մարդը ինտելեկտուալ աշխատանքով է զբաղված, հանգստի ընթացքում նա պետք է հնարավորինս ակտիվ լինի ֆիզիկապես:

Սոցիոլոգը հայտնեց նաեւ, որ վերջին ժամանակներում ավելի ու ավելի քիչ մարդիկ են ակտիվ հանգիստ նախընտրում: Եթե նախկինում մարդիկ բնության գրկում պիկնիկներ էին կազմակերպում, գնում էին արշավների, ապա այժմ այդ մշակույթը աստիճանաբար մահանում է: Նույնը վերաբերվում է նաեւ երեխաներին, որոնք, փողոցում խաղալու փոխարեն, իրենց ազատ ժամանակը անցկացնում են համացանցում: