Շատ հղի կանայք սեքսի մասին չեն մտածում: Եվ շատ իզուր: Սեքսը, շատ մասնագետների կարծիքով, դրական է անդրադառնում հղիության ընթացքի, պտղի ու մոր ինքնազգացողության, և, իհարկե, ամուսնու հետ հարաբերությունների վրա:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 9 պատճառ հղիության ընթացքում սեքսով զբաղվելու համար:
1. Ծննդաբերել ու վերականգնվել հղիությունից հետո ավելի հեշտ կլինի
Օրգազմը ավելի ուժեղ է դարձնում այն մկանները, որոնք օգտագործվելու են ծննդաբերության ընթացքում: Դա նշանակում է, որ ծննդաբերությունն ու հետծննդաբերական ապաքինումը ավելի հեշտ կանցնեն:
2. Ստիպված չեք լինի հաճախ զուգարան գնալ
Շատ հղի կանայք մշտապես զուգարան են ուզում, իսկ երբեմն նրանց մոտ նաև անմիզապահություն է սկսվում: Լավ լուրն այն է, որ վերոնշայլ մկանները նաև ավելի ուժեղ կդարձնեն միզապարկն ու կօգնեն ազատվել այդ խնդրից:
3. Սեքսը կարող է մի շարք խնդիրներ կանխարգելել
Դանիացի գիտնականների հետազոտության համաձայն՝ հաճախակի սեքսը օգնում է կանխարգելել պրեէկլամպսիան, իսկ սերմնահեղուկում պարունակվող պրոտեինները ամրապնդում են իմունային համակարգը:
4. Սեքսը նվազեցնում է ճնշումը
Սեքսից հետո ճնշումը սովորաբար ընկնում է, և դա լավ է, քանի որ բարձր ճնշումը վտանգավոր է և մայրիկի և պտղի համար: Սակայն եթե հղի կինը ճնշման հետ կապված խնդիրներ ունի հույսը դնեմ միայն սեքսի վրա պետք չէ, անհրաժեշտ է խոսել բժշկի հետ:
5. Օրգազմն ավելի ուժեղ կլինի
Հղի կանայք ավելի հեշտ են օրգազմ ապրում, քանի որ նրանց նյարդային վերջավորություններն ավելի զգայուն են, պտուկներն ու ծլիկը` մեծացած:
6. Ինքնագնահատականը կբարձրանա
Հաճախակի սեքսը հղիության ընթացքում կբաձրացնի ինքնագնահատականն ու ավելի վստահ կդարձնի:
7. Սեքսն օգնում է պայքարել սթրեսի դեմ
Օրգազմի ժամանակ օկսիտոցին հորմոնն է արտադրվում, որը օգնում է դիմակայել սթրեսին: Իսկ սթրեսը սովորաբար հղիության ուղեկիցն է՝ անհանգստություն ապագա երեխայի համար, ֆինանսական խնդիրներ և այլն:
8. Սեքսը կբարելավի հարաբերությունները զուգընկերների միջև
Հաճախակի սեքսը կմերձեցնի զուգընկերներին, ինչը ապագայում կօգնի նրանց երեխայի դաստիարակության հարցում:
9. Սեքսը կնախապատրաստի ծննդաբերությանը
Հղիության վերջին փուլերում սեքսը կարող է նախապատրաստել Ձեզ ծննդաբերությանը: Սերմնահեղուկի մեջ պարունակվող պրոստոգլադինները կփափկացնեն արգանդի վզիկն ու կարող են ոչ միայն արագացնել ծննդաբերությունը (եթե այն ուշանում է), այլ նաև այն ավելի հեշտ դարձնել:






