Դեռեւս 16-րդ դարում Գալիլեի կողմից ստեղծած ջերմաչափը, կարծես թե, արդեն անցյալ է դառնում: Բրիտանական կլինիկաներից մեկում արդեն իսկ նոր սաքավորում օգտագործվում, որը կարող է հեռվից հետեւել պացիենտի կենսական ցուցանիշներին:
Նոր սարքավորումը իրենց հասարակ սպեղանի է ներկայացնում, որը միանգամից կարող է չափել սրտի բաբախումները, շնչառությունն ու ջերմությունը: Սպեցանին վերծանում է տվյալները ամեն երկու րոպեն մեկ՝ ուղարկելով արդյունքները հիվանդանոցի համակարգչին: Եթե տվյալները դրական չեն, բժիշկները տեղեկացվում են այդ մասին հատուկ ազդանշանի միջոցով, եւ անհապաղ արձագանքում դրան:
Լիդսում գտնվող St James’s University Hospital-ը առաջին հիվանդանոցն է, որն արդեն իսկ սկսել է փորձարկել նոր սարքավորումը, եւ, եթե ամեն ինչ նորմալ լինի, այն մոտ ապագայում կարող է կիրառվել նաեւ մնացած բոլոր բուժհաստատություններում: Տվյալ պահին սարքավորումը կլինիկական փորձարկումներ է անցնում 100 պացիենտի ներգրավմամբ, որոնք վերականգնվում են աղիքային համակարգ վրա տարած վիրահատությունից հետո: Այս մարդիկ հատուկ ռիսկի խմբում են:
Սարքավորման հեղինակները կարծում են, որ այս նոր համակարգը կարող է ավելի շուտ ֆիքսլ հիվանդի առողջական բոլոր տվյալների վատթարացումը՝ ավելի շուտ, քան կարող են զարգանալ հնարավոր բարդացումները: Սպեղանին, մասնագետների խոսքով, կարող է կրճատել հիվանդանոցում անցկացրած օրերի քանակը:






