Մարմնի բջիջների կենսաբանական ժամերը վերահսկող գեները փոփոխվում են ընդամենը մեկ անքուն գիշերից հետո, պնդում են շվեդական Ուպսալա եւ Կարոլինայի ինստիտուտի համալսարանների գիտնականները:
«Նախկինում իրականացված շատ հետազոտություններ արդեն ցույց են տվել, որ մեր նյութափոխանակությունը բացասաբար է արձագանքում քնի պակասի վրա, իսկ քնի պակասն իր հերթին հանգեցնում է ճարպակալման ու երկրորդ տիպի դիաբետի զարգացմանը, - պատմում է հետազոտության առաջատար հեղինակ Ջոնաթան Սիդերնասը (Jonathan Cedernaes), - մեր արձանագրած արդյունքները ցույց են տալիս՝ մեր «ժամային» գեների փոփոխությունները, որոնք հետեւանք են քնի պակասի, կարող են բազմաթիվ բացասական արդյունքների հանգեցնել»:
Հետազոտության շրջանակներում գիտնականները նորմալ քաշով 15 առողջ տղամարդու են խնդրել գալ լաբորատորիա եւ այնտեղ երկու գիշեր անցկացնել: Առաջին գիշերվա ընթացքում կամավորներից ոմանք չէին քնում (պատահական ընտրության կարգով), երկրորդ գիշերն էլ բոլոր մասնակիցները քնել էին ավելի քան ութ ժամ: Երկրորդ գիշերից հետո բոլոր կամավորներից որովային ճարպի ու ազդրի մկանի ճարպի վերին շերտից նմուշներ են վերցրել: Հետազոտողները նաեւ մասնակիցներին շաքարի լուծույթ են տվել եւ արյան անալիզ վերցրել՝ ինսուլինի նկատմամբ նրան զգայունությունը չափելու համար:
Նմուշների մոլեկուլյար վերլուծությունը ցույց տվեց, որ «ժամային» գեների կարգավորում ու գործունեությունը փոխվել են ընդամենը մեկ անքուն գիշերից հետո: Գիտնալանները նաեւ պարզել են, որ փոխվել է գեների էքսպրեսիան:
«Ինչքանով ինձ հայտնի է, մենք առաջին անգամ կարողացանք ցույց տալ, որ էպիգենետիկ փոփոխություններ քնի պակասից հետո կարող են տեղի ունենալ մարդու օրգանիզմում, - նշում է բժիշկ Սիդերնասը, - հետաքրքիր է, որ այս գեների մետիլացումը կարող է այդքան արագ փոխվել: Ընդ որում՝ ճարպային ու մկանային հյուսվածքի փոփոխությունները տարբեր բնույթ ունեն: Հավանաբար, մոլեկուլյար ժամերի համապատասխանեցումը քնի պակասի պատճառով խաթարվում է»:
Հետազոտությունների կարծիքով՝ այս տիպի խաթարումը հոյւսվածքների երկու տեսակի միջեւ կարող է նյութափոխանակության պաթոլոգիաների հետ կապ ունենա;, ինչն էլ հանգեցնում է գլյուկոզայի նկատմամբ
Համապատասխան հոդվածը լույս է տեսել Journal of Clinical Endocrinology and Metabolism ամսագրում:






