Մանչեսթերի թագավորական կլինիկայի վիրաբույժները առաջին անգամ տեսողության խնդիրներով մարդուն բիոնիկ աչքի փոխպատվաստման վիրահատությունն են իրականացրել: Այս մասին է հայտնում BBC-ն:

Առաջին նմանատիպ պացիենտը դարձավ 80-ամյա բրիտանացի Ռեյ Ֆլինը, ով տառապում է ծերունական կուրությամբ ու մակուլյար դեգեներացիայի արդյունքում ի հայտ եկած կենտրոնական տեսողության խախտումներով: Ինքը վիրահատությունը տեւեց 4  ժամ, ներկայումս հիվանդը բժիշկների հսկողության տակ է, որոնք արդեն նշում են, որ նրա տեսողությունը սկսել է արագ վերականգնվել: Թեստի ընթացքում, որն անցկացրել են վիրահատությունից երկու շաբաթ անց, նա կարողացավ տարբերել համակարգչի հորիզոնական, ուղղահայաց գծերը, ինչպես նաեւ անկյունագծերը:

Ինքը Ֆլինը եւս հիացած է իր իմպլանտից ու հույս է հայտնում, որ ժամանակի հետ կկարողանա բարելավել տեսողությունը եւ ամենօրյա գործերը անել՝ հետեւել այգուն, գնումներ կատարել:

Ֆլինի ցանցաթաղանթ փոխպատվաստված սարքավորումը վերծանում է ակնոցների մեջ տեղադրված փոքր տեսախցիկից ստացած տվյալները, տրանսֆորմացնում դրանք էլկետրական իմպուլսներից կազմված պատկերի, որոնք էլ տվյալները տրամադրում են ցանցաթաղանթին միացած էլեկտրոդներին:

Իդեալական տեսողություն այսպիսի իմպլանտը ապահովել չի կարող, սակայն դա հնարավորություն է տրամադրում ավելի ստույգ տարբերել իրերի ուրվագծերը, դռները եւ այլն: