Շաքարային դիաբետն այսօր աշխարհում ամենալուրջ խնդիրներից մեկն է։ Միայն ԱՄՆ–ում դիաբետով տառապում է 30 մլն մարդ։ Դիաբետը նպաստում է մի շարք հիվանդությունների զարգացմանը, ինչպես նաեւ անդամահատության պատճառ է դառնում։

Գիտնականների կարծիքով, մի շարք մթերքներ կարող են բարելավել դիաբետով տառապող մարդու վիճակը եւ դրականորեն ազդել նրա օրգանիզմի վրա.

Սեւ չաման

Սեւ չամանի բուժիչ հատկությունները հայտնի են երկու հազար տարուց ավելի։ Ապացուցված է, որ նրա որոշ միացություններ հակադիաբետիկ հատկություններ ունեն։ Հիվանդության ախտանիշները մեղմելու համար խորհուրդ է տրվում ամեն օր օգտագործել չամանի սերմի յուղը, այն ավելացնելով ջրի կամ հյութի մեջ։

Դարչին

Դարչինն ավելի դյուրին է դարձնում է գլյուկոզայի տեղափոխումը արյունից դեպի բջիջները, ինչի հաշվին օրգանիզմն էներգիա է ստանում։ Դա իր հերթին կանխում  է գլյուկոզայի բարձր մակարդակը արյան մեջ եւ դրա հետ կապված բոլոր խնդիրները։ Բացի այդ, դարչինը արագացնում է նյութափոխանակությունը։

Խաղողի կորիզների հանուկ

Շատ մարդիկ չգիտեն, որ լյարդը մեծ դեր ունի գլյուկոզայի մակարդակի կարգավորման գործում։ Իսկ խաղողի կորիզի հանուկը կարող է պաշտպանել եւ երիտասարդացնել լյարդի հյուսվածքները։ Այդ պատճառով դիաբետիկներին խորհուրդ է տրվում այն նույնպես ներառել իրենց սննդակարգում։

Դառը դդում (մոմորդիկա)

Չնայած նրան, որ այս դդմազգի բույսը բավականին վանող անվանում ունի, արեւելքում այն դիաբետի դեմ բավականին տարածված միջոց է եւ կիրառվում է այուրվեդիկ բժշկության մեջ։  Համարվում է, որ այս բույսում պարունակվող նյութերը օգնում են կարգավորել գլյուկոզայի մակարդակը արյան մեջ։