Կոֆեինով սուրճը օգնում է բարձրացնել արյան ներհոсքը, ցույց է տվել նոր հետոզոտությունը:
Հետազոտողները ուսումնասիրել են կոֆեինով սուրճի ազդեցությունը 22-30 տարեկան 27 մարդկանց վրա, ընդ որում, նրանք սուրճի սիրահար չէին:
Մասնակիցներին խնդրում էին մեկ բաժակ կոֆեինով սուրճ խմել, որից հետո ոչ ինվազիվ լազերային դոպլեր ֆլոումետրիայի միջոցով չափում էին արնահոքսը մատի ծայրին: Երկու օրից մասնակիցները կրկին գալիս էին եւ կրկնում էին նույն փորձը, բայց արդեն առանց կոֆեինի սուրճով, հաղորդում է Fox News-ը.
Չափումները ցույց տվեցին, որ հետազոտության մասնակիցների մոտ արնահոսքը դեպի մատները 75 րոպեի ընթացքում 30%-ով ավելի բարձր էր կոֆեինով սուրճի օգտագործման ժամանակ, ի տարբերություն առանց կոֆեինի սուրճի օգտագործման:
Հետազոտողների խոսքերով՝ կոֆեինով սուրճը բարձրացնում է մասնակիցների զարկերակային ճնշումը, ինչն էլ բերում է իրենց արյունատար անոթների ներքին շերտերի ֆունկցիայի լավացմանը:






