Մարդկանց հատուկ է կազմել որակների որոշակի ցուցակ, որը նրանք կցանկանային տեսնել իրենց ամուսնու մեջ, բայց որպես կանոն, նրանք մոռանում են այդ ամենը եւ ընտրում են նրան, ով ուղղակի համակրելի տեսք ունի, New York Post-ին  ասել է փոխհարաբերությունների փորձագետ Թայ Տաշիրոն:

Կանայք հաճախ ցանկանում են գտնել բարձրահասակ եւ հարուստ տղամարդու, ասել է Տաշիրոն, բայց իրենց հանդիպած տղամարդկանցից միայն 1% է համապատասխանում այդ չափանիշներին: Տաշիրոն՝ Մերիլենդի համալսարանի պրոֆեսոր է եւ նա պնդում է , որ մարդիկ պետք է ընդհանրապես մոռանան արտաիքնի մասին:

Թեննեսիի համալսարանի հետազոտությունները ցույց են տվել, որ ո՛չ արտաքին տեսքը, ո՛չ էլ եկամուտները չեն եղել երջանիկ ամուսնության հիմնական գործոնները, հաղորդում է Newsmax Health-ը։

Այդ դեպքում ինչ՞ն է եղել հիմնական գործոնը: Լավ տղամարդը կամ կինը . «քաղաքավարի, ճկուն, վստահելի, բարեհոգի, հեշտ ներող, ամեն ինչ համբերող եւ բարի սրտով»:

«Համակրելի արտաքինով տղամարդիկ շանս ունեն ոչ միայն բարի լինելու, այլեւ հարաբերություններում պահպանելու սեքսուալ ցանկությունները», - գրում է Տաշիրոն իր «Ինչպե՞ս ապրել երկար եւ երջանիկ. Ի՞նչն է իրոք կարեւոր հավերժական սիրո որոնումներում» գրքում։

Եվ այն բանից հետո, որ գեղեցկությունն անցնում է, իսկ գումարը ավարտվում, բարի տղաներն ու բարի աղջիկները մնում են նույնը ողջ կյանքի ընթացքում, ասում է Տաշիրոն: Ավելի քիչ հավանական են երջանիկ փոխհարաբերությունները նեվրասթենիկների հետ՝ նա անխուսափելիորեն խզում է  հարաբերությունները երջանիկ մարդու հետ:  Նեվրասթենիկները խանդում են ուրիշների երջանկությանը:

Մարդկանց 90%-ն իրենց կյանքի ինչ-որ փուլում ամուսնանում է, բայց միայն  30% է ամուր սեր գտնում, ասում է Տաշիրոն: