Բրիտանական Էսսեքս կոմսությունից Թամարա Շարպը տարիներ շարունակ տառապել է ողնաշարի ծռությունից։ Նրա մոտ տասներեք տարեկանում ախտորոշել են իդիոպատիկ սկոլիոզ, երբ պարի ուսուցչուհին նկատել է, որ նրա մեջքը խնդիր ունի։ Այդ պահին ծռվածության անկյունը կազմել է 30 աստիճան։ Տարիքի հետ մի ուսը մյուսից ավելի բարձր է դարձել, ինչի պատճառով Թամարան իրեն երբեմն զգում էր Աստվածամոր տաճարի կուզիկի նման։ Աղջիկը երազում էր բալետի պարուհի դառնալ, բայց նման հիվանդությամբ դրա մասին հնարավոր չէր նույնիսկ մտածել։

Տասնվեց տարեկանում ողնաշարի ծռվածությունը այնպիսի աստիճանի է հասել, որ անդամալուծության վտանգ է առաջացել։ Բժիշկները մի շարք բարդ վիրահատություններ են կատարել մեջքն ուղղելու համար, և այժմ Թամարան մոդել և դերասանուհի է աշխատում։ Աղջիկը ցանկանում է իր օրինակով ներշնչել բոլոր նրանց, ովքեր տառապում են սկոլիոզից։

«Իրականում պարերը փրկեցին իմ կյանքը, պատմում է Թամարան։ Ուսուցչուհին նկատեց մեջքիս ծռությունը և մորս ուշադրությունը հրավիրեց դրա վրա, իսկ բժիշկները սկոլիոզ ախտորոշեցին։ Արտաքինից այնքան էլ հաճելի չէ, երբ մի ուսը մյուսից բարձր է, իսկ մեջքը ծռմռված է։ Բայց բարեբախտաբար ժամանակակից բժշկությունը օգնում է նույնիսկ ամենաբարդ դեպքերում։ Այժմ իմ կյանքն ամբողջությամբ փոխվել է։ Եվ սկոլիոզով տառապող բոլոր մարդկանց կյանքում նույնը կարող է լինել»:







