Սոցիոլոգիական հարցումը ցույց է տվել, որ ժամանակակից զույգերը նկատելիորեն ավելի քիչ են զբաղվում սեքսով։ Դա բոլորովին էլ կապված չէ ժամանակի պակասի հետ, այլ պայմանավորված է սեռական ակտից ունեցած այն սպասելիքները չարդարացնելու վախով, որոնք ձեւավորվում են համացանցի, գրքերի, կինոֆիլմերի ազդեցությամբ։

Մարդիկ հետեւում են, թե ինչ սուր զգացողություններ է ֆիլմերի, գրքերի հերոսներին, ինչպես նաեւ՝ համացանցի որոշ օգտատերերի պարգեւում սեքսը։ Դրանից հետո նրանցից շատերի մոտ վախ է առաջանում, թե սիրով զբաղվելիս չեն արդարացնի այն սպասելիքները, որոնք ձեւավորվում են նման ագրեսիվ քարոզչության ազդեցությամբ։

Բրիտանացի սոցիոլոգները հարցում են անցկացրել երկրի 6000 բնակիչների շրջանում, որոնց միայն 45%-ն է  ասել , թե «հարաբերական առումով» կամ   «չափազանց» բավարարված է իր սեռական կյանքով։  51% -ը վերջին ամսվա ընթացքում ոչ մի անգամ սեքսով չի զբաղվել։

Հոգեբանական բարեգործական Relate ֆոնդը, որը մարդկանց օգնում է պահպանել հարաբերությունները, սեքսուալ թերապիայի ավելի քան 20 000 սեանս է անցկացրել 2013-2014 թթ ընթացքում։ Ֆոնդի փորձագետները հայտարարել են, որ զույգերը երազում են իրենց սեռական կյանքում վերագտնել ինքնաբուխությունը։ Բայց նրանց համար սեքսը ծայրաստիճան հազվադեպ է ինքնաբուխ լինում, որովհետեւ մեծ զբաղվածության պատճառով ստիպված են լինում նախապես պլանավորել զուգընկերոջ հետ առանձնության պահերը։ Արդյունքում սեռական բավարարվածության մակարդակն անընդհատ իջնում է, իսկ շատ մարդիկ ամբողջությամբ հրաժարվում են սեքսից, ինչն ընդհանուր առմամբ բացասաբար է անդրադառնում նրանց հարաբերությունների վրա։