Ձմերուկը շատ համեղ եւ օգտակար հատապտուղ է, բայց շատ հեշտ է թունավորվել դրանով, որովհետեւ այն մեծ քանակությամբ նիտրատներ է պարունակում։  Դրա մասին օգոստոսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է գաստրոէնտերոլոգ Աննա Մարտիրոսյանը։ Նրա խոսքով դա հատկապես վերաբերում է վաղահաս ձմերուկին։ 

Հայաստանում, մասնավորապես, մինչեւ օգոստոս ամիսը բնական եղանակով ձմերուկ չի աճում, դրա համար էլ տարվա այս եղանակին պետք է առավելագույն զգուշությամբ ընտրել դրանք։ Հիմա, հաշվի առնելով, որ շատ շոգ է, մասնագետի խոսքով դրա վտանգը նվազագույնի է հասցված։  

Այնուամենայնիվ, գաստրոէնտերոլոգը խորհուրդ է տալիս ձմերուկ ընտրելիս առաջնորդվել մի քանի պարզ կանոնով․  

- Փողոցում ձմերուկը կտրել եւ համտեսել խորհուրդ չի տրվում։ 

- Չարժե վերցնել վնասված կեղեւով ձմերուկ։ 

- Կտրելուց առաջ անհրաժեշտ է ձմերուկը խնամքով լվալ։ 

- Կեղեւը պետք է կտրել երեք սանտիմետրանոց շերտի հետ միասին, որովհետեւ հենց այդ շերտում են կենտրոնանում նիտրատները։  Նիտրատների առկայության մասին կարող են վկայել նաեւ ձմերուկի ներսում առկա դեղին միջներակները։  Նման ձմերուկը պետք է անմիջապես դեն նետել։ 

Գաստրոէնտերոլոգ Աննա Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս հատկապես զգույշ լինել երեխաներին եւ հղի կանանց։ Ինչպես նաեւ շատ չտարվել ձմերուկային սննդակարգերով։