Կանադայի Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գինականները առանձնացրել են գենը, որը կարող է լինել ճարպակալման կարեւոր պատճառներից մեկը: Ազդելով նրա վրա՝ գիտնականները հույս ունեն կանխել ճարպի կուտակումը նրանց մոտ, ովքեր դրա հակումն ունեն, եւ դադարեցնել նրանց մոտ, ովքեր արդեն տառապում են ճարպակալումից: Գենը կոդավորում է 14-3-3 զեթա սպիտակուցը, որը կա մարմնի յուրաքանչյուր բջջի մեջ: Երբ այն մկների մոտ «անջատել» են, դա հանգեցրել է այսպես կոչված սպիտակ ճարպի կուտակումների 50 տոկոսանոց կրճատմանը, ընդ որում, մկներն ընդունել են բարձր կալորիականությամբ հագեցած սնունդ:

Մկների մյուս խումբը, որոնք ունեցել են 14-3-3 զեթայի բարձր մակարդակ, նույն սննդի առկայության պայմաններում ավելի խոշոր եւ գեր են եղել սովորական մկներից, իսկ նրանց ճարպային պաշարները 22 տոկոսով ավելի շատ են եղել: Զեթա սպիտակուցը ազդում է ճարպային կուտակումների 2 գործոնների վրա. այն  մեծացնում է ճարպային բջիջների քանակը եւ նրանցից յուրաքանչյուրի չափը: Հետազոտության հեղինակներ Գարեթ Լիմն ու Ջեյմս Ջոնսոնը 14-3-3 սպիտակուցների ընտանիքի ուսումնասիրությունը սկսել էին 4 տարի առաջ, քանի որ դրանք հաճախ էին հանդիպում ճարպակալումով տառապող մարդկանց սպիտակ ճարպային հյուսվածքերում: Ներկայիս հետազոտությունը պարզել է, որ կարգավորիչ սպիտակուցը զեթա տարբերակն է: Նրանք նաեւ հայտնաբերել են դրանց եւ ճարպի կուտակունմերի միջեւ անհայտ պատճառահետեւանքային կապը: Այս կապակցությամբ հեղինակները հույս ունեն ստանալ նաեւ դեղամիջոցը: