Ատամների սպիտակեցման սարքի օգտագործումից հետո Նորթհեմփշիրի նահանգից 22-ամյա անգլիացի Ջեյք Բարնետի  կզակի տակ անցք է առաջացել։ Երիտասարդը հազիվ է մահից պրծել․ նրան վիրաբույժի շտապ օգնություն է անհրաժեշտ եղել։

Ջեյք Բարնետը 65 ֆունտ արժողությամբ շերտիկներ էր գնել տնային պայմաններւմ ատամները սպիտակեցնելու համար։ Նա շատ էր ուզում հոլիվուդյան ժպիտ ունենալ՝ իր սիրելի դերասանի՝ Չենինգ Թաթըմի ժպիտի նման։ Բայց նրա այդ ցանկությունը քիչ էր մնում՝ մահվան պատճառ դառնար, որովհետեւ Ջեյքի օրգանիզմը   շատ կտրուկ հակազդեցություն է դրսեւորել սպիտակեցնող նյութին, որը ջրածնի հիդրոքսիդ է պարունակել։

Շերտիկների օգտագործումից 48 ժամ անց երիտասարդի լեզվի տակ արագ սկսել է թույնով լցված ցավոտ կիստա զարգանալ։ Դա ամեն րոպե կարող էր պայթել եւ այրել ստամոքսը։ Այնուամենայնիվ, տղան վեց օր սպասել է Kettering Hospital հիվանդանոցի բժիշկների օգնությանը դիմելուց առաջ։ Հենց նրանք էլ հայտնաբերել են խաղողի ողկույզի չափեր ունեցող գնդիկը, որը ջրածնի հիդրոքսիդ էր պարունակում։

Այդ քիմիական նյութը մտնում է որոշ սպիտակեցնող միջոցների բաղադրության մեջ՝ ներառյալ կենցաղային ապրանքներն ու վարակազերծիչները, ինչպես նաեւ օգտագործվում է տնային պայմաններում պայթուցիկների ստեղծման համար։ Սպիտակեցնող շերտիկները եւս 15%-ով կազմված էին ջրածնի հիդրոքսիդից։ Ջեյքը ստիպված է եղել շտապ երեքժամյա վիրահատություն տանել վտանգավոր նյութը խողովակի միջոցով հեռացնելու համար։ Իսկ խողովակը տեղադրվել է կզակի տակ կտրվածք անելու միջոցով։

Վիրահատությունից հետո երիտասարդի վզի վրա անցք է առաջացել։ Բժիշկները Ջեյքին նաեւ հայտնել են, որ եթե մի քանի օր էլ սպասեր,  իրենք գուցեեւ չկարողանային փրկել նրան։