Խելատային բուժումը մետաղներով թունավորման բուժման մեթոդ է, բայց, երբ խոսքը գնում է սրտի բուժման մասին, սրտաբաններն այս մեթոդն անվանում են խաբեւոթյուն: Այսօր շնորհիվ նոր հետազոտությունների, այս կարծիքը փոխվել է:
Նոր խոշոր կլինիկական հետազոտությունը ցույց է տվել, որ խելատավորումը սրտի կաթված տարած հիվանդներին օգուտ տալիս է, թեպետ եւ համեստ։ Հիմնվելով այս եզրակացությունների վրա Ֆլորիդայի նահանգի Պալմ Բիչи սիրտ-անոթային կլինիկայի կանխարգելիչ սրտաբանական բաժնի վարիչ Չвնսի Քրանդալն ասել է, որ բուժումը կարող է արժեքավոր գործիք լինել արյան խանգարումների դեմ պայքարելու համար, այն հիվանդների մոտ, ովքեր դժվար են բուժման ենթարկվում կանոնավոր թերապիայի միջոցով: Նրանց թվին են պատկանում շաքարախտով հիվանդները, ում մոտ հաճախ զարգանում է սրտի մանր անոթների հիվանդություն՝ վիճակ, երբ սեղմնվում են սրտի մանր անոթները:
«Խելատավորում» բառը ծագում է հունական chele՝ «չանչ» բառից: Թերապիան օգտագործում է էթիլենդիամինտետրաքացախաթթու (ԷԴՏԹ), որը կապվում է արյան թունավոր մետաղների եւ աղերի հետ, ինչը թույլ է տալիս դրանք դուրս բերել օրգանիզմից, հաղորդում է Newsmax Health-ը։
Խելատավորմամաբ բուժումը կիրառվել է դեռեւս Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ այն օգտագործվել է որպես հակաթույն մկնդեղի հիման վրա պատրաստված թունավոր գազերի համար: Մեթոդն օգտագործվել է նաեւ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, նավերում օգտագործվող կապարի հիմքի վրա ներկերից թունավորված նավաստիներին օգնելու համար: Մեր ժամանակներում խելատավորումը շարունակում է օգտագործվել կապարով եւ այլ թունավոր մետաղներով թունավորումների ժամանակ:
Խելատավորումը տարածված է դարձել այլընտրանքային բժշկության բժիշկների շրջանում սրտային հիվանդությունների, Պարկինսոնի հիվանդության, Ալցհեյմերի հիվանդության, քաղցկեղի, դեղին բծի դեգեներացիայի եւ աուտիզմի բուժման համար: Մեթոդը հիմնված է այն բանի վրա, որ հիվանդությունների զարգացմանը նպաստում են ծանր մետաղներով թունավորումները:
ԱՄՆ Առողջապահության ազգային կենտրոնի վիճակագրության տվյալների համաձայն խելատավորման օգտագործումն աճում է, ավելի քան 100 000 ամերիկացի ներկա ժամանակում յուրաքանչյուր տարի բուժում է ստանում: Բուժումը շարունակում է տարածված մնալ, չնայած որ այն ժամանակ եւ գումարներ է պահանջում՝ միջինում 5000$, եւ ապահովագրությունը չի ծածկում այս գումարը:
Սրտային հիվանդությունների ժամանակ խելատավորումը կարող է օգնել մաքրել օրգանիզմը ավելորդ մետաղներից, որոնք հանգեցնում են աթերոսկլերոզի, զարկերակների նեղացման եւ սրտային նոպաների:
Խելատավորումը, կախված նպատակից, տարբեր կերպ է իրականացվում: Սրտային հիվանդությունների համար այն իրականացվում է ներերակային: Ասեղը տեղադրվում է ձեռքի մեջ, եւ ԷԴՏԹ պարունակող լուծույթը կաթեցվում է դանդաղ, երեք ու կես ժամվա ընթացքում:
Պետության կողմից ֆինանսավորվող հետազոտության ընթացքում սրտային կաթվածից հետո 1708 հիվանդ բաժանվել են երկու խմբի՝ նրանցից մեկը ստացել է խելատավորում, իսկ երկրորդը ՝ պլացեբո բուժում: Բուժման կուրսը տեւել է երկու տարի:
Արդյունքները ցույց են տվել, որ խելատավորում ստացած հիվանդների խմբում սրտի հետ կրկնակի խնդիրների առաջացման հավանականությունը 4%-ով քիչ է եղել:






