Հնարավոր է գրիպը ոչնչացնել ավելի շուտ, քան կընկնի օրգանիզմ, և դա՝ առանց պատվաստանյութ օգտագործելու, նկատել են Օհայո նահանգի համալսարանի գիտնականները։ Դրա համար անհրաժեշտ է մեծացնել վիրուսին հակազդելու կարողությունը՝ բարձրացնելով որոշակի սպիտակուցի մակարդակը, գրում է  The Telegraph-ը։

Գիտնականները նկատի ունեն IFITM3 սպիտակուցի օգտագործումը, որն օրգանիզմն արտադրում է, բայց գրիպով վարակվելուց հետո։ Այս սպիտակուցը կանգնեցնում է հարուցչի մի մասը և մեռնելուց առաջ, թույլ չի տալիս, որ մակաբույծն իր նոր պատճեններ ստեղծի։

Համալսարանի աշխատակիցները նկատել են, որ այս սպիտակուցը կարող է անընդհատ գործել, եթե այն որպես դեղ օգտագործեն։ Նման դեղահաբեր կարելի է նշանակել այն մարդկանց, ովքեր գրիպով վարակվելու ռիսկային խմբում են, օրինակ՝ ծերերին կամ հղի կանանց։ Նման հիվանդների իմունիտետն այնքան կաճի, որ ոչ մի վիրուս նրանց համար սարսափելի չի լինի։