Բժիշկները չգիտեն՝ ինչպես օգնել Ուֆայից ութամյա տղային, որը հազվագյուտ հիվանդությամբ է տառապում։ Նրա արյան մեջ իջնում է շաքարի մակարդակը, և օրգանիզմը սկսում է ացետոն արտադրել։ Օրգանիզմի նման տարօրինակ հակազդեցությունը վտանգում է երեխայի կյանքը։

Սա մեկն է այն դեպքերից, երբ բժիշկներն ուղղակի չգիտեն, թե ինչպես օգնեն երեխային, որը արյան մեջ ացետոնի բարձր մակարդակի պատճառով շարունակական թունավորման վիճակում է։ Դա ուղեկցվում է հաճախակի  փսխոցներով, օրական մինչև երեսուն անգամ։ Փսխոցն ուղեկցվում է սրտի ռիթմի խախտմամբ, բարձր ջերմաստիճանով՝ մինչև քառասուն աստիճան, և ամբողջ մարմնում ուժեղ ցավով։ Տղային օգնել հնարավոր է միայն կաթիլայինի ճանապարհով նրա մարմին դեղերի մեծ չափաբաժին ներմուծելով։

Բժիշկները նշում են, որ գլյուկոզայի ցածր մակարդակը ացետոնի քանակի ավելացման պատճառ է դառնում, ինչը երեխային խժռում է ներսից․ լորձաթաղանթի վրա փոքրիկ խոցեր են հայտնվում, որոնք երկար ժամանակ չեն փակվում։

Բժիշկներն ասում են, որ երեխայի մարմնում խախտվել է նյութափոխանակությունը, բայց նման ծանր հիվանդության իրական պատճառը պարզել բժիշկներին առայժմ չի հաջողվում։ Իսկ ամենասարսափելին այն է, որ այդ հիվանդությունը բուժում չունի։

Ացետոնեմիկ համախտանիշը նյութափոխանակության ճգնաժամ է, որի արդյունքում խախտվում են փոխանակման գործընթացները․ հիվանդությունը բնութագրվում է արյան մեջ կետոնային մարմինների կուտակմամբ, որոնք շատ թունավոր են և թունավորում են օրգանիզմը։