58-ամյա անգլուհի Կարեն Սիմոնսի մոտ ընկնավորություն են ախտորոշել և դեղ են նշանակել, որի ընդունումից չորս օր անց կնոջ ջերմությունը բարձրացել է մինչև 40 աստիճան, ամբողջ մարմնի վրա սարսափելի ցան է հայտնվեց, իսկ դեմքն այտուցվել է, տուժածի իսկ բնորոշմամբ նմանվելով «չափից շատ խաշված նրբերշիկի»:

 Ամուսինը նրան հիվանդանոց է տարել և 48 ժամ անց կնոջ մաշկը սկսել է թափվել օձի կաշվի նման։ Մաշկաբանները նրա մոտ ախտորոշել են Սթիվենս-Ջոնսոնի համախտանիշ։ Դա հազվագյուտ խանգարում է, որը սկզբում գրիպ է հիշեցնում։ Այնուհետև սկսվում է ցավոտ կարմիր ցանը, որը տարածվում է ամբողջ մարմնով։

Այս հիվանդությունը թունավոր մաշկային նեկրոլիզի՝ դեղերին կամ որևէ վարակի ալերգիկ հակազդեցության  մի տեսակ է, որը կարող է մահացու լինել։