Սպիտակուցներով հարուստ մթերքները օգնում են  պատանիներին նիհարել։ Այդպիսի եզրակացության են եկել Միսուրիի համալսարանի հետազոտողները։

Հետազոտման մեջ մասնակցություն են ունեցել ավելցուկային քաշով պատանիների երեք խումբ։ Մասնակիցները սովորաբար շաբաթը 5–7 անգամ նախաճաշը բաց էին թողնում։ Առաջին  խմբին հետազոտողները 12 շաբաթվա ընթացքում կերակրում էին սպիտակուցի բարձր, իսկ երկրորդին՝ սպիտակուցի նորմալ պարունակությամբ։ Երրորդ խմբի կամավորները շարունակում էին նախաճաշը բաց թողնել։

Սպիտակուցի բարձր պարունակությամբ նախաճաշը ներառում էր կաթ, ձու, անյուղ միս եւ հունական յոգուրտ։ Այդպիսի նախաճաշ օգտագործող պատանիները սկսեցին օրվա մեջ 400 կալորիա պակաս օգտագործել։ Բացի այդ, նրանք քաշ կորցրին։ Իսկ մասնակիցները որոնք շարունակում էին բաց թողնել նախաճաշը, եւ նրանք, ովքեր ուտում էին սպիակուցի նորմալ պարունակությամբ նախաճաշը, ընդհակառակը, քաշն ավելացրին։ Բացի այդ, առաջին խմբի կամավորների մոտ կանոնավորվել էր արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։